Բայց դուք մի կարծեք, խնդրեմ, որ ես միայն անտառներում ու դաշտերում եմ ճանապարհորդել: Ոչ, ես շատ անգամ լողացել եմ նաև ծովերի ու օվկիանոսների վրայով, և ինձ հետ այնպիսի արկածներ են ց, որ ոչ ոքի հետ չեն պատահել:
Մի անգամ մի մեծ նավով Հնդկաստան էինք գնում: Եղանակը հրաշալի էր: Բայց երբ մի ինչ – որ կղզու մոտ խարիսխ գցեցինք, ուժեղ փոթորիկ բարձրացավ:
Փոթորիկն այնքան ուժեղ էր, որ կղզուց մի քանի հազար (այո, մի քանի հազար) ծառ պոկեց և ուղիղ դեպի ամպերը վեր հանեց: Հարյուրավոր փութ կշռող հսկա ծառերն այնքան էին բարձրացել, որ գետնից նայելիս բմբլի չափ էին թվում:
Բայց հենց որ փոթորիկը վերջացավ, իսկույն արմատներ գցեց այնպես, որ կղզու վրա փոթորկից ոչ մի հետք չմնաց:
Զարմանալի ծառեր են, այդպես չէ՞:
Ասենք, մի ծառ բոլորովին չվերադարձավ:
Բանը նրանումն է, որ, երբ այդ ծառը վեր թռավ, նրա ճյուղերի վրա գտնվում էր մի չքավոր գյուղացի իր կնոջ հետ: Ինչո՞ւ էին նրանք ծառը բարձրացել: Շատ պարզ՝ որ վարունգ քաղեն, որովհետև այդ երկրում վարունգը ծառի վրա է աճում:
Այդ կղզու բնակիչները ամեն բանից շատ վարունգն են սիրում և ուրիշ ոչինչ չեն ուտում. վարունգը նրանց միակ կերակուրն է:
Խեղճ գյուղացիները, փոթորկից բռնված, ստիպված էին ամպերի տակ օդային ճանապարհորդություն կատարել:
Երբ փոթորիկը հանդարտեց, ծառն սկսեց վար իջնել: Գյուղացին և գեղջկուհին շատ հաստ էին, նրանք իրենց ծանրությամբ ծառը ծռեցին և ընկան ոչ թե այնտեղ, ուր առաջ աճում էր, այլ ուրիշ տեղ՝ այդ երկրի թագավորի վրա և, բարեբախտաբար, ինչպես մժեղի, տրորեց նրան:
— Բարեբախտաբար, — կհարցնեք դուք: Ինչո՞ւ բարեբախտաբար: Որովհետև այդ թագավորը շատ խիստ մարդ էր և կղզու ժողովրդին գազանի պես տանջում էր:
Ժողովուրդը շատ ուրախացավ, որ իրենց տանջողը ոչնչացավ, և նրա թագն ինձ առաջարկեց:
— Խնդրում ենք, բարի Մյունխհաուզեն, մեր թագավորը եղիր:
Դու այնքա՜ն իմաստուն ես, այնքա՜ն համարձակ:
Բայց ես կտրականապես մերժեցի, որովհետև վարունգ չեմ սիրում:
Հարցեր և առաջադրանքներ
- Դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
Արկած – անակնկալ դեպք, դիպված, պատահմունք
Խարիսխ — Ծովի հատակին կառչող ճանկավոր հարմարանք, որ հաստատուն կանգնեցնում Է նավերն ու նավարկության այլ միջոցները:
- Փոթորիկ — Շատ ուժգին՝ հաճախ հողմախառն կամ ձյունախառն քամի, որ երբեմն մեծամեծ ավերածություններ Է պատճառում:
- Փութ — Ծանրության ռուսական չափ =16,3 կգ
- Բմբուլ — Թռչունների նուրբ փետուրը:
- Կղզու — Բոլոր կողմերից ջրով շրջապատված ցամաք:
- Կերակուր — սննդանյութ, ճաշ:
- Գեղջկուհի — Գյուղացի կին՝ աղջիկ:
- Բարեբախտաբար — Բարեբախտ կերպով,բախտի բերմամբ
- Իմաստուն – խելացի
- Համարձակ — Չքաշվող, աներկյուղ, անվեհեր, վստահ
- Տրված համառոտ նախադասությունները ընդարձակի՛ր:
Եղանակը հրաշալի էր: Գարնանային եղանակը այսօր հրաշալի էր:
Փոթորիկ բարձրացավ: Հանկարծ ուժգին փոթորիկ բարձրացավ:
Ժողովուրդը ուրախացավ: Վախեցած ժողովուրդը կատարվածից ուրախացավ:
- Դուրս գրի՛ր հոգնակի բառեր և դարձրո՛ւ եզակի:
Օրինակ՝ անտառներ-անտառ
Դաշտեր — դաշտ
Ծովեր — ծով
Օվկիանոսներ – օվկիանոս
Արկածներ – արկած
Ամպեր – ամպ
Ծառեր – ծառ
Արմատներ — արմատ
Ճյուղեր – ճյուղ
Բնակիչներ — բնակիչ
Գյուղացին – գյուղացի
- Տեքստից դուրս գրի՛ր համապատասխան բառեր և լրացրո՛ւ աղյուսակը:
| Ինչպիսի՞ | Ի՞նչ | Ի՞նչ է անում |
| Այնպիսի | փոթորիկ | լողացել եմ |
| Խիստ | Ծառ | Պատահել են |
| խեղճ | Գազան | Չեմ սիրում |
| ծանր | Նավ | Տրորեց |
| Բարձր | Եղանակ | հանդարտվեց |
- Տրված վերնագրերից մեկն ընտրի՛ր ու հեքիաթ հորինի՛ր: Paint-ով համապատասխան նկար նկարի՛ր և հրապարակիր բլոգում:
«Ծիծաղի փոթորիկը», «Թռչող կղզին» , «Ելակի ծառերի անտառում»
Ելակի ծառերի անտառում
Լինում են, չի լինում, երկու եղբայր՝ Տարոնը և Արեգը: Այդ եղբայները, շատ էին սիրում ելակ:Մի օր Արեգը Տարոնին ասաց. –Տարո՛ն, արի՛ վաղը գնանք անտառ, այնտեղ շատ ելակ կա: Տարոնը շատ վախկոտ էր,որպեսզի չգնա,սկսում է անհավանական պատմություն պատմել ելակի բարձր ծառերի մասին:Արեգը լուռ լսում էր,Տարոնը սթափվեց իր իսկ ծիծաղելի պատմությունից,երկուսով սկսեցին անհագ ծիծաղել:
