Ինքնաստուգում

  1. Կարդա՛ տեքստը, լրացրո՛ւ բաց թողած տառերը:

Վաղուց, շատ վաղուց մի մարդ էր ապրում: Նա աշխարհի ամենաբարի մարդն էր: Հենց լույսը բացվում էր, վերցնում էր իր սրինգն ու շրջում գյուղից գյուղ, քաղաքից քաղաք: Նա իր սրինգի քաղցր մեղեդիներով մխիթարում էր  վշտացածներին, բժշկում հիվանդներին: Երբ լսում էին նրա նվագը, թշնամիները հաշտվում էին, խոսում սիրո և եղբայրության մասին:
Մի անգամ ուշ գիշերով մարդը տուն էր վերադառնում անտառի միջով: Հանկարծ շատ մոտիկից լսվեց գայլերի ոռնոցը, մի քիչ հետո խավարի մեջ պսպղացին նրանց աչքերը: Մարդը մի պահ քարացավ, բայց իսկույն սթափվեց, ձեռքն առավ սրինգն ու սկսեց նվագել: Հնչեց կախարդական մեղեդին, և գայլերը նստեցին գետնին, գլուխները դրեցին առջևի թաթերի վրա ու կարծես քարացան:

2. Բնութագրի՛ր այս պատմության մարդուն՝ պատմելով նրա կատարած գործերի մասին: Նա սիրում էր նվագել իր սրինգով:

3. Մարդն ինչպե՞ս փրկվեց գայլերից: Նրան օգնեց իր սրինգի երգը:

4. Վերնագրի՛ր տեքստը: Կախարդական սրինգ:

5. Կազմի՛ր նոր բառեր  աշխարհ, ճանապարհ բառերով: Աշխարհամաս,ճանապարհածախս,Աշխարհամարտ:

6. Դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով, թե յուրաքանչյուրն ինչ խոսքի մաս է: Ամենաբարի-ածական, սրինգն-գոյական, Նա-դերանուն, քաղցր-ածական, մխիթարում էր-բայ, անտառի-գոյական, սթափվեց-բայ, կախարդական-ածական:

7. Համառոտի՛ր նախադասությունը՝
Նա իր սրինգի
 քաղցր մեղեդիներով մխիթարում էր վշտացածներին: Նա մխիթարում էր:

8. Գտիր տրված նախադասության ենթական և ստորոգյալը՝

Մի անգամ ուշ գիշերով մարդը տուն էր վերադառնում անտառի միջով: մարդը-ենթակա, վերադառնում էր-ստորոգյալ:

4. Հետևյալ բառերի հոմանիշները գրի՛ր՝ մխիթարել, պսպղալ, թշնամի: մխիթարել-սփոփել,ուսադրել,ամոքել

պսպղալ-փայլել,շողշողալ

թշնամի-հակառակորդ,ախոյան,ոսոխ:

5. Տրված թվերը գրի՛ր բառերով՝ 2099, 37, 45, 766, 84: Երկու հազար իննսունինը, երեսունյոթ, քառասունհինգ, յոթ հարյուր վաթսունվեց, ութսունչորս:

Թողնել մեկնաբանություն