Ես կարդացել եմ Ղազարոս Աղայանի <<Անահիտ>> պատմվածքը։ Այդ պատմվածքը սիրո մասին է։ Հասարակ նախրչու աղջիկ Անահիտն իր գեղեցկության և խելքի ճկունության շնորհիվ կարողանում է դրդել թագավորի տղա Վաչագանին՝ սովորել մի արհեստ։ Վաչագանն էլ հանուն Անահիտի սիրով սովորում է գորգագործություն և գործում է մի գեղեցիկ գորգ Անահիտի համար և ուղարկում նրան նվեր։ Պատմվածքի իմաստը այն է, որ յուրաքանչյուր մարդ՝ լինի թագաժառանգ, թե նախրչի, պետք է իմանա որևէ արհեստ կամ մասնագիտություն։