Առյուծը

Կարդա՛ տեքստը և կատարի՛ր առաջադրանքները:

Առյուծը գազանների արքան է: Այդ «տիտղոսին» ոչ ոք չի կասկածում, և ոչ մեկը չի վիճարկում: Իսկ ինչո՞ւ հատկապես առյուծին է շնորհվել այդ տիտղոսը: Նա գիշատիչներից ամենաուժե՞ղն է: Հազիվ թե: Ուժով, կարելի է ասել, զիջում է վագրին: Ամենաճարպի՞կն է: Նույնպես՝ ոչ. Նա զիջում է ընձառյուծին: Գիշատիչներից ամենախոշո՞րն է: Դարձյալ ոչ. սպիտակ արջը 700-800 կիլոգրամ է կշռում, նույնիսկ վագրը, որ 300 կիլոգրամ է, ավելի խոշոր ու ծանր է: Հասուն արու առյուծի առավելագույն քաշը 230 կիլոգրամից ավել չէ: Եվ, համենայն դեպս, առյուծն է գազանների արքան: Եվ նա այդ տիտղոսը կրելու իրավունքն ունի: Ըստ երևույթին, առյուծին գազանների արքա են կոչել ոչ թե ուժի, այլ՝ կեցվածքի համար, վեհ ու հպարտ կեցվածքի և նույնքան վեհ ու հպարտ բնավորության համար: Առյուծը բաց տարածությունների բնակիչ է, չի թաքնվում դարանում ու սպասում որսի: Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել: Եվ ամեն մի կենդանի էակ դողում է այդ «արքայական մռնչոցից»: Բայց առյուծը նաև մեծահոգի է, երբեք չի ոչնչացնում կենդանիներին, եթե կուշտ է:

1․ Ինչո՞ւ է առյուծը համարվում գազանների արքա: Առյուծը համարվում է գազանների արքա իր վեհ ու հպարտ կեցվածքի, ինչպես նաև վեհ ու հպարտ բնավորության համար:

2․ Դո՛ւրս գրիր առյուծին բնութագրող բառեր: Ուժեղ, ճարպիկ, մեծահոգի, խոշոր, հպարտ, վեհ:

3․ Գրի՛ր հոմանիշները՝ արքա, խոշոր, վեհ, կասկածել: Արքա-Թագավոր, կայսր, գահակալ, խոշոր-Մեծ, հսկայական, վեհ-վսեմ, բարձր, մեծ, վես, կասկածել-Տարակուսել, երկբայել, երկմտել:

4․ Գրի՛ր հականիշները՝ ոչ, ծանր, խոշոր, մեծահոգի, ոչնչացնել, կուշտ: Ոչ-այո,չէ, ծանր-թեթև, խոշոր-փոքր, մեծահոգի-փոքրոգի, ոչնչացնել-վերացնել, կուշտ-քաղցած,սոված:

5. Ճարպկությամբ ո՞ւմ է զիջում առյուծը: Ընձառյուծին:

6․ Տեքստից դո՛ւրս գրիր 5 բայ /գործողություն ցույց տվող բառ/։ Չի վիճարկում, չի կասկածում, զիջում է, կրելու, չի թաքնվում:

7․ Տեքստում գրված թվականները գրի՛ր տառերով։ Յոթ հարյուր, ութ հարյուր, երեք հարյուր, երկու հարյուր երեսուն:

8․ Նախադասության ընդգծված բառերին «ինչպիսի՞» հարցին պատասխանող լրացումներ ավելացրո՛ւ։

1.Մեծ որս, ծանր որս, դժվար որս, հեշտ որս:

2.Սարսափազդու մռնչոց, բարձր մռնչոց, ցավոտ մռնչոց:

3. Հպարտ արքա, ուժեղ արքա, վեհ արքա, արքայից արքա:

Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել:

9․ Լրացրո՛ւ բաց թողած տառերը․

Գաղտնիք, վայրէջք, պառկել, զարդարվել, արթնանալ

10․ Կազմի՛ր երեքական բառ հետևյալ ածանցներով՝

-վածք- Սանրվածք, թխվածք, ասացվածք:

-ային- Մարդկային, ջրային, ցամաքային:

-ական-Մանկական, բնական, գրական:

-ակ-Տնակ, գետակ, գնդակ:

-եղեն- Հացաբուլկեղեն, հյութեղեն, ջրեղեն:

11․ Համացանցից գտի՛ր հետաքրքիր փաստեր առյուծի մասին, 3-4 նախադասությամբ ներկայացրո՛ւ։ Առյուծը համարվում է կենդանիների արքան: Այն կատվազգների ընտանիքի գիշատիչ կաթնասուն է: Արուներն ունեն կրծքվանդակը և պարանոցը ծածկող բաշ, որով էլ տարբերվում են էգերից: Առյուծի ձագին անվանում են կորյուն:

Թողնել մեկնաբանություն