Մի անգամ ես իմ դասընկերների հետ գնացել էի Բյուրականի աստղադիտարան։ Այնտեղ մենք տեսել էինք լուսինը,աստղերը և Սատուրնը։
Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը պատկանում է Հայաստանի Գիտությունների Ակադեմիային և տնօրինվում նրա միջոցով։ Համարվում է Արևելյան Եվրոպայի և Միջին Արևելքի կարևորագույն աստղադիտարաններից մեկը։ Այն գտնվում է Արագածի լանջին՝ Բյուրական գյուղում։Հիմնվել է 1946 թվականին ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի ջանքերով,ով եղել է աստղադիտարանի առաջին տնօրենը։
Ես այնտեղից վերադարձա շատ մեծ տպավորություններով․ այդ օրվանից սկսել եմ հաճախ նայել երկնքին։