Հոկտեմբերի 10-14

Սովորել ՝ Օքսիդներ թեման

էջ՝ 16-17

Տնային առաջադրանք

Պատասխանել հարցերին

1.Ո՞ր նյութերն են կոչվում օքսիդներ:

Օքսիդը երկու տարրերի ատոմներից բաղկացած բարդ նյութ է, որոնցից մեկը թթվածինն է։

2.Ո՞րն է օքսիդացման ռեակցիան:

Թթվածնի և այլ նյութերի միջև տեղի ունեցող քիմիական ռեակցիաները օքսիդացման ռեակցիաներ են։

3.Ի՞նչ կիրառություն ունեն ձեզ ծանոթ օքսիդները:

Մեր շրջապատում կան բազմաթիվ օքսիդներ՝ ջուր՝ H2O (ջրածնի օքսիդ), ածխաթթու գազ՝ CO2 (ածխածնի օքսիդ), ավազ՝ SiO2 (սիլիցիումի օքսիդ) և այլն։ Բազմաթիվ հանքատեսակներ նույնպես պարունակում են օքսիդներ։

Շինարարության մեջ կիրառվում են չհանգած կիրը ՝ CaO և ավազը՝ SiO2: Դրանք կիրառվում են նաև ցեմենտի, բետոնի և ապակու արտադրությունում:

Խեցեգործության մեջ և մետաղական ալյումին ստանալիս օգտագործում են կավի հիմնական բաղադրամասը՝ ալյումինի օքսիդը՝ Al2O3, իսկ երկաթի օքսիդից՝ Fe2O3-ից ստանում են երկաթ՝ (Fe):

Հանքային  ջրերի գազավորման  և հրուշակեղենի արտադրության մեջ լայն կիրառություն ունի ածխաթթու գազը՝ CO2-ը:

Թողնել մեկնաբանություն