23.11.22

Մխիթար Գոշ

Մարդն ու ծառերը

Մի չքավոր մարդ ձմռանը գնաց այգի՝ պտուղ քաղելու: Եվ տեսնելով, որ ծառերը փայտացած են, սկսեց թշնամանալ, տրտնջալ, հարվածել ու ասել նրանց.

— Ինչո՞ւ պտուղ չունեք, որ ուտեմ ու կշտանամ,— ու սկսեց ավելի չարանալ։

Եվ ծառերից մեկը քաղցրությամբ ու համոզող խոսքով ասաց։

— Մի՛ տրտմիր, ո՜վ մարդ, և իզուր մի՛ բամբասիր, որովհետև, սխալվում ես։ Թեպետ կարիքավոր, բայց ինչո՞ւ չգիտես, որ ձմռանը հանգստանում ենք և զորացնում մեր արմատները, որպեսզի կարողանանք գարնանը ծաղկել, ամռանը սնունդ տալ պտղին և աշն անը հասնել ու կերակրել: Ինչո՞ւ չեկար այն ժամանակ, երբ մարդ, անասուն ու գազան վայելում էին մեր պտուղները։ Այժմ գնա և վերադառնալով հարմար ժամանակ, կեր որչափ կկամենաս։

Եվ գնաց մարդը այդ խոսքի հույսով։

Հարցեր։

1.Փորձիր շարունակել առակը։

Ձմեռն անցավ, եկավ գարունը, այնուհետև՝ ամառը և կրկին աշունը։ Չքավոր մարդը գնաց այգի և սկսեց հավաքել աշնան բերք ու բարիքը։ Նա այնքան միրգ և պտուղ հավաքեց, որ լցրեց իր ամբարները, և երբ նորից վրա հասավ ձմեռը, նա սկսեց վայելել իր աշխատանքի պտուղները։

Այստեղից հետևություն՝ օր կա, տարի է կերակրում։

2.Դուրս գրիր հոգնակիով դրված գոյականները։

Ծառեր, արմատներ, պտուղներ։ 

3.Ի՞նչ է քեզ համար հույսը։

Հնարավորություն։

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հետևյալ բառերի մեջ հ չի լսվում և չի գրվում՝

ապաշխարել -հ, ոչխար, նշխար -հ, խորին, հովար -հ, (գլխարկի), ընդամենը,   

ընդարձակ, ընդունակ, ընդունել, ընթանալ, ընթացք։

1.Բառարանի օգնությամբ շարունակիր շարքը։

2.Գրիր բառեր, որոնց վերջում գրվում է հ տառը։

Խոնարհ։

3.Գրիր տրված սկզբնարմատով կամ վերջնարմատով բառեր։

հույս-հուսադրող, անհույս,

հուր-հրավտանգ, հրշեջ,

համ- անհամ, համեղ,

հատ-անհատ, հատընտիր, հատուկենտ

հարս-նորահարս, հարսնացու

Փորձիր ներկայացնել , թե ընկերասիրությունն ու համախմբվածությունը ինչ դեր ունեն քո կյանքում։

Ընկերասիրությունն ու համախմբվածությունը մեծ դեր ունեն իմ կյանքում։ Իմ բոլոր ընկերները համախմբված են և բոլորն էլ ընկերասեր են։ Դրանք համարվում են մեր առօրյա շփումների հաջողության գրավականը։

Թողնել մեկնաբանություն