Ֆրանսիաի մասին

Ֆրանսիական Հանրապետություն (ֆր.՝ République française, հայտնի նաև որպես Ֆրանսիա), ունիտար կիսանախագահական հանրապետություն Արևմտյան Եվրոպայում իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, որոնք տեղակայված են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Նրան հաճախ անվանում են l’Hexagone (վեցանկյուն) նրա տարածքի աշխարհագրական պատկերի պատճառով։ Այն Արևմտյան Եվրոպայի խոշորագույն երկիրն է և երկրորդ ամենամեծը աշխարհում իր բացառիկ տնտեսական գոտով 11,035,000 կմ2՝ զիջելով միայն Միացյալ Նահանգներին (11,351,000 կմ2 / 4,383,000 ք մղոն)։ Ֆրանսիան սահմանակցում է հյուսիս-արևելք Բելգիա և Լյուքսեմբուրգ, արևելք Գերմանիա և Շվեյցարիա, հարավ — արևելք Իտալիա և Մոնակո, հարավ Անդորրա և Իսպանիա։ Ֆրանսիան սահմանակցում է նաև Ատլանտյան Օվկիանոսի Բիսկայան ծոցին, ծովային ճանապարհով հյուսիսում Մեծ Բրիտանիայի հետ։

Թողնել մեկնաբանություն