Մարմին և նյութ
Մեզ շրջապատում են բազմատեսակ առարկաներ, որոնցից յուրաքանչուրն ունի իր անվանումը: Օրինակ` բաժակ, սեղան, համակարգիչ և այլն:Բոլոր առարկաներն ունեն ընդհանուր անվանում՝ ֆիզիկական մարմին: Յուրաքանչուր ֆիզիկական մարմին ունի որոշակի ձև, զանգված ու ծավալ:
Մարմինները լինում են կենդանի ու անկենդան: Կենդանի մարմինները միասին կազմում են կենդանի բնությունը, իսկ անկենդան մարմինները՝ անկենդան բնությունը:


Բոլոր առարկաները (ֆիզիկական մարմինները) կազմված են նյութերից:
Միևնույն նյութից կարելի է պատրաստել տարբեր առարկաներ:
Օրինակ՝ ապակուց կարելի է պատրաստել ծաղկաման, քիմիական բաժակ, փորձանոթ:
Տարբեր նյութերից կարելի է պատրաստել միատեսակ առարկաներ:
Օրինակ՝ փորձանոթների կանգնակ կարելի է պատրաստել փայտից, պլաստմասսայից կամ երկաթից:
Նյութերը բաժանվում են երկու խմբի՝ օրգանական և անօրգանական:


Դասարական աշխատանք
Պատասխանել հարցերին
- Ապակուց պատրաստված բաժակը նյու՞թ է , թե՞ մարմին:
- Անվանե՛ք որևէ իր,որը կարելի է պատրաստել տարբեր նյութերից:
- Անվանե՛ք մի քանի առարկա ,որոնք կարելի է պատրաստել մեկ նյութից:
Լրացուցիչ տնային աշխատանք
Պատասխանել հարցերին
- Թվարկե՛ք նյութեր,որոնք դուք կարող եք գտնել ձեր տանը,և նշեք ,թե ինչի համար են նրանք օգտագործվում:
- Հետվյալ շարքից առանձնացրե՛ք մարմինների և նյութերի անունները՝
ջերմաչափ, ջուր, պարաֆին, մոմ, պղինձ, մատանի, պոլիէթիլեն,ապարանջան,արծաթ,սեղան, փայտ,դանակ, երկաթ,ալյումին: - Լրացրե՛ք բաց թողած նյութերի անունները.
ա. ,,,,,,,,, լար բ. …………… պատառաքաղ
գ. ………… գնդակ դ. …………… բաժակ
ե. ………… քանոն ե. ………….. սեղան