Նոյեմբերի 20-26 Ծածկասերմերի առանձնահատկությունները

Ծածկասերմ կամ ծաղկավոր բույսերը կազմում են երկրագնդի բուսականության մեծամասնությունը տեսակների քանակով՝ մոտ 250 000 տեսակ, և աճում են կլիմայական բոլոր գոտիներում:

Ծածկասերմ բույսերը բնութագրվում են ծաղիկների և պտուղների առկայությամբ:

46.jpg

Այս բույսերի լայն տարածվածությունը և բազմազանությունը պայմանավորված է հետևյալ առանձնահատկություններով.

1.Պտուղը պատում է սերմը և պաշտպանում այն, ապահովում նրա աճն անբարենպաստ պայմաններում:

2. Ծածկասերմերի հյուսվածքները խիստ մասնագիտացված են՝ առավելագույնս հարմարված են որոշակի ֆունկցիաներ կատարելուն:

3. Ծածկասերմերին բնորոշ է ինտենսիվ նյութափոխանակություն և օրգանական նյութերի արագ կուտակում:

Այս ամենը թույլ է տալիս ծածկասերմերին հարմարվել շրջակա միջավայրի ամենատարբեր պայմաններին:

Ծածկասերմ բույսերը կազմված են վեգետատիվ կամ մարմնական և գեներատիվ կամ սեռական օրգան համակարգերից:

Ծածկասերմերի վեգետատիվ օրգաններն են` արմատը, ցողունը, տերևը, իսկ գեներատիվ օրգանները՝ ծաղիկը, պտուղը, սերմը:

Վեգետատիվ համակարգը ապահովում է բույսի կենսագործունեությունը, իսկ գեներատիվ համակարգը ապահովում է բույսի բազմացումը:

47.jpg
48-8.jpg

Դու արդեն գիտես, որ գոյություն ունի արմատային երկու համակարգ՝ փնջաձև և առանցքային, որոնք կազմվում են գլխավորկողային և հավելյալ արմատներից:

0-02-w1039.png

Բույսերի տերևները ևս խիստ բազմազան են և դասակարգվում են ըստ տարբեր հատկանիշների.

1. ըստ քանակի տարբերակում ենք պարզ և բարդ տերևներ;

2. ըստ ձևի տարբերակում ենք ամբողջաեզր և սղոցաեզր տերևներ;

3.ըստ ջղավորության՝ ցանցաջիղաղեղնաջիղ կամ զուգահեռաջիղ տերևներ:

64.jpg

Ծաղկավոր բույսերի դասակարգման համար էական կարևորություն ունի ծածկասերմերի սերմը: Բոլոր ծաղկավոր բույսերը բաժանվում են երկու խմբի՝ համաձայն շաքիլների քանակին սաղմում:

3.png

Հիմք ընդունելով սերմի կառուցվածքի առանձնահատկությունները՝ սահմանվում է ծաղկավոր բույսերի երկու դաս՝

1. Միաշաքիլավոր բույսերի դաս. պատկանում են՝ շուշանը, ցորենը, եգիպտացորենը, բրինձը, սոխը, սխտորը:

Բնորոշ էփնջաձև արմատային համակարգ, աղեղնաջիղ կամ զուգահեռաջիղ, ամբողջաեզր, պարզ տերևների, միայն խոտաբուսային կենսաձևի առկայություն:

2.Երկշաքիլավոր բույսերի դաս. պատկանում են՝ լոբին, ոլոռը, կաղամբը, արևածաղիկը, խնձորենին, ելակը:

Բնորոշ է առանցքային արմատային համակարգ, ցանցաջիղ, սղոցաեզր, բարդ տերևների, բոլոր կենսաձևերի, ցողունում գոյացնող հյուսվածքի առկայություն:

b81bf596138e1dc35aa1def75a989381.jpg

Թողնել մեկնաբանություն