Գիրը և գրականություն

Միջագետքի ժողովուրդների կա րևոր նվաճումներից էր յուրահատուկ գրի՝ սեպագրի ստեղծումը: Սեպագրով են գրել նաև ասորեստանցիները: Նրանցից սեպագիրը փոխ առան և իրենց լեզվին հարմարեցրին խեթերը, էլամցիները, ուրարտացիները, պարսիկները և այլք: Or 1 Միջագետքում գիրը ստեղծեցին շումերները: Սկզբնապես շումերական գիրը պատկերագիր էր: Սակայն կավի վրա պատկեր նկարելը դժվար էր, և այն աստիճանաբար պարզեցվեց, իսկ նշանները սեպի ձև ստացան: Սեպագիրը շումերներից սովորեցին աքքադացիները՝ հարմարեցնելով այն իրենց լեզվին: Սակայն շումերերենը չմոռացվեց, այն համարվում էր սրբա– զան լեզու և պարտադիր ուսուցանվում էր դպրոցներում: 2 Գրագիտություն սովորում էին միայն ունևոր խավի մարդկանց զավակները: Ուսուցումը վճարովի էր և տևում էր երկար տարի– ներ: Դպրոցները գործում էին պալատներին և տաճարներին կից: Հետագայում առաջացան նաև մասնավոր դպրոցներ: Մեզ են հասել Հին Միջագետքի ժողովուրդների ստեղծած գրականության տարբեր նմուշներ՝ պատմվածքներ, հեքիաթներ, առասպելներ ու էպիկական պատմություններ: Հայտնաբերվել են կավե սալիկների վրա գրված առևտ րական ու միջազգային պայմանագրեր, արքաների թողած տարեգրութ յուններ և այլն: