սովորեք Է․ Ղազարյանի դասագրքի էջ 55-62
Պատրաստել նյութ էջ 62 <<Հետաքրքիր է իմանալ բաժին նյութ>>
Հետաքրքիր է իմանալ Նյուտոնը տիեզերական ձգողությունը և խնձորը
Անգլիա, 1665-1666 թվականներ: Երկրում մոլեգնում էր ժանտախտի համա ճարակը: 22-ամյա Նյուտոնը, որ արդեն Անգլիայի հնագույն՝ Քեմբրիջի համալսա- րանի բակալավր էր, ստիպված վերադարձավ հայրենի գյուղ՝ Վուլսթրուփ` իրենց տոհմական կալվածքը: Այդ տարիները, սակայն, նշանակալից էին Նյուտոնի հա- մար: «Այդ ժամանակ ևս մտավոր ուժերիս ծաղկման շրջանում էի և մաթեմատի կայի ու փիլիսոփայության մասին մտածում էի ավելի շատ, քան երբևէ դրանից հետո», — գրում է Նյուտոնը շատ տարիներ անց: Հենց այդ շրջանում է Նյուտոնը հայտնագործել բնության կարևորագույն օրենքներից մեկը՝ տիեզերական ձգողության օրենքը։ Հանրահայտ է, որ այդ օրեն- քը նա հայտնագործել է` դիտելով խնձորենուց պոկված խնձորի շարժումը: Մար- մինների անկումը տեսնում էին նաև ուրիշ գիտնականներ և ջանում էին բացատրել այդ երևույթը, սակայն պատասխանը չէին գտնում: «Ինչու՞ է խնձորը միշտ ուղղա- ձիգ ներքև ընկնում, այլ ոչ թե մեկ ուրիշ կողմ», — ինքն իրեն հարց է տալիս Նյուտո նը: Եվ նա սկսում է մտորել այդ խնդրի շուրջ: Իսկ մտորումների արդյունքն այժմ յուրաքանչյուր դպրոցականի հայտնի տիեզերական ձգողության օրենքի հայտնա- գործումն էր: