Կովալենտային կապ

Դասի թեման՝ Կովալենտային կապ

Փորձենք պատասխանել այն հարցին, թե ինչու և ինչպես է տեղի ունենում մոլեկուլի առաջացումը չեզոք ատոմներից: Ինչպե՞ս են առաջանում ոչ մետաղական պարզ նյութերի երկատոմ մոլեկուլները:Դիտարկենք այդ հարցը ջրածին պարզ նյութի առաջացման օրինակով, որի մոլեկուլային բանաձևն է՝ H2:  Ջրածնի ատոմում առկա է մեկ չզույգված էլեկտրոն՝ H⋅Երկու ատոմներ միմյանց մոտենալիս առաջացնում են ընդհանուր էլեկտրոնային զույգ:

Օրինակ ՝Ջրածնի ատոմները միանում են մեկ ընդհանուր էլեկտրոնային զույգով՝ ըստ հետևյալ ուրվագրի՝
H⋅+⋅H→H:H Նոր առաջացած էլեկտրոնային զույգը, որն անվանվում է նաև ընդհանրացված, միաժամանակ և հավասարաչափ պատկանում է ջրածնի երկու ատոմին: Ընդհանուր էլեկտրոնային զույգը ձգվում է ջրածնի երկու ատոմների  դրական լիցքավորված միջուկների կողմից, «ցեմենտում» դրանք՝ ապահովելով մոլեկուլի կայունությունը:    
Քիմիական կապը, որն առաջանում է երկու ատոմի միջև ընդհանրացված էլեկտրոնային զույգի միջոցով կոչվում է կովալենտային:
Յուրաքանչյուր էլեկտրոնային զույգ մեկ քիմիական կապ է:
Ջրածնի մոլեկուլում առկա է մեկ ընդհանրացված էլեկտրոնային զույգ և հետևաբար՝ մեկ քիմիական կապ: Ընդունված է էլեկտրոնային զույգը փոխարինել գծիկով և կստացվի ջրածնի մոլեկուլի գրաֆիկական բանաձևը (գծապատկեր-բանաձև)՝  H–H: Թթվածնի ատոմների միջև առաջանում է երկու ընդհանուր զույգ՝ երկու քիմիական կապ՝ O=O :  Այդպիսի կապը կոչվում է կրկնակի կապ:Ազոտի մոլեկուլում ընդհանուր էլեկտրոնային զույգերը երեքն են՝ 

images (3).png

Ազոտի մոլեկուլում առկա է կովալենտային ոչ բևեռային եռակի կապ` N≡N Այն կապը, որն առաջանում է հավասարաչափ բաշխված ընդհանրացված էլեկտրոնային զույգերով, որոնց կապված են երկու միջուկները (կենտրոնների) կոչվում է կովալենտային ոչ բևեռային: Հաստատված է, որ ցանկացած քիմիական կապ առաջանում է ատոմների արտաքին էլեկտրոնային շերտի էլեկտրոնների մասնակցությամբ, և կապի բնույթը որոշվում է էլեկտրոնների շարժման օրինաչափություններով:Որակական առումով մոլեկուլն ատոմների փոխազդեցության արդյունք է և ոչ ատոմների պարզ մեխանիկական հավաքածու:Մոլեկուլ առաջանալիս տեղի է ունենում էլեկտրոնային ամպերի վրածածկ:

67.jpg

Եթե էլեկտրոնային ամպերի վրածածկը տեղի է ունենում երկու ատոմների միջուկների միացման գծի ուղղությամբ (կապի առանցքով), ապա  այդ կապն անվանում են սիգմա (σ) կապ: σ− կապը՝ միակի պարզ կապ է:

images (1).jpg

Եթե կապվող ատոմների միջև մեկից ավելի էլեկտրոնային զույգ է առաջացել, ապա կապն անվանվում է բազմակի՝ կրկնակի (երկու ընդհանուր զույգ) կամ եռակի (երեք ընդհանուր զույգ):Բազմակի  կապերից մեկն անպայման σ -կապ է, իսկ մյուսները՝ π -կապեր,
π -կապն առաջանում է ρ -էլեկտրոնային ամպերի կրկնակի, կողմնային վրածածկից՝ σ -կապի առանցքին ուղղահայաց:

nimages (2).jpg
0002nnnimages.jpg

Լրացուցիչ աշխատանք Պատասխանել հարցերին

1.Ո՞ր քիմիական կապն է անվանանվում կովալենտային:Բերե՛ք օրինակներ: C, O, BR, SE, HE, CI, XE, RN, KR.

2.Ո՞ր քիմիական կապն է անվանվում կովալենտային բևեռային:Բերե՛ք օրինակներ: HCl, NH3, H2O, CO2, СН4.

    Թողնել մեկնաբանություն