Ֆիզիկայի տնային ախատանք

1.ինչ է նշանակում «ֆիզիկա» բառը

Ֆիզիկա բարը առաջացել է հունարեն <<ֆյուզիա>> բարից։

2.որն է ֆիզիկայի հիմնական խնդիրը

Ֆիզիկայի հիմնական խնդիրը շրջակա աշխարհը և այնտեղ տեղի ունեցող երևույթները բացատրելն է։

3.ինչ է ուսումնասիրում ֆիզիկան

Ֆիզիկան ուսումնասիրում է մեխանիկական, ջերմային, էլեկրական, մագնիսական, լուսային, ատոմային երևույթներ։

4.քննարկել  ինչ է բնությունը

Բնության այն ամենի ամբջողջությունն է ինչը շրջապատում է մարդուն։ Մարդը նույնպես բնության մաս է։

5.ինչ ես հասկանում բնության երևույթ ասելով

Բնության մեջ տեղի ունեցող փոփոխություններն անվանում են բնության երևույթներ։

6.ինչ է նյութը։

Այն ինչից բաղկացած են ֆիզիկական մարմիները կոչվում է նյութ։

7.թվարկել ֆիզիկական երևույթների տեսակները

Կան մեխանիկական, ջերմային, էլեկրական, մագնիսական, լուսային, ատոմային երևույթներ։

8.ինչ է ֆիզիկական մարմինը:

Մեզ շրջապատող յուրաքանչյու առարկա ընդունված է անվանել ֆիզիկական մարմին։

9.:Բերեք օրինակներ:

Այն ինչից բաղկացած են ֆիզիկական մարմիները կոչվում է նյութ։

10.ինչ է մատերիան

Այն ամենը ինչ գոյություն ունի տիեզերքում՝ երկնային մարմիններ, բույսեր, կենդանիներ և այլն, գիտության մեջ անվանում են մատերիա։

11.ինչպես ենք գիտելիքներ ձեռք բերում բնության երևույթների մասին

Բնության մեջ երևույթների մասին տեղեկությունները ձերք ենք բերում փորձերով և դիտումներով։

12.ինչ է փորձը և ինչով է այն տարբերվում դիտումից

Փորձը վերահսկվող և կրկնվող փորձ է, մինչդեռ դիտարկումը պարզապես երևույթի դիտարկումն է՝ առանց միջամտության։

13Ինչ է վարկածը։Ինչ է օրենքը։

Վարկածը երևույթի փորձնական բացատրությունն է, որը պահանջում է փորձարկում, մինչդեռ օրենքը երևույթի ստուգված և լայնորեն ընդունված նկարագրությունն է՝ արտահայտված մաթեմատիկորեն։

14..Ինչ է նշանակում չափել որևէ ֆիզիկական մեծություն:

Ֆիզիկական մեծության չափումը նշանակում է այդ մարմնի չափման միավորը համեմատել ավելի փոքր չափման միավորին։

15.Երկարության հիմնական և այլ  միավորները:Չափման գործիք

Լուսային տարի, կիլոմետր, մետր, սանտիմետր։ Չափման գործիքներից են քանոնը, ռուլետկա։

16․Երկարության հիմնական և այլ  միավորները:Չափման գործիք

Լուսային տարի, կիլոմետր, մետր, սանտիմետր։ Չափման գործիքներից են քանոնը, ռուլետկա։

17.Ինչ է չափիչ սարքի սանդղակ

Գործիքի վրա գրված նրփագծերը և որոշ նրփագծերի դիմաց գրված թևային ամբողջականությունը անվանում են սանդղակ

18․Որն է չափիչ սարքի չափման սահմանը

Չափիչ սարքի չափման սահմանը մեծության առավելագույն և նվազագույն արժեքն է, որը տվյալ սարքը կարող է չափել:

19․Ինչն են անվանում սանդղակի բաժամնման արժեք

Բաժանման արժեքը նման է չափման սահմանին – չափիչ սարքի մեծության առավելագույն արժեքն է։

20.Ինչից է կախված չափման սխալը

(Ես չգիտեմ պատասխան այս հարցին․․․)

21.Ինչն են անվանում մեխանիկական շարժում

Եթե մի մարմին երկրորդ մարմնի նկատմամբ փոխում է իր դիրքը այդ երևույթը կոչվում է մեխանիկական շարժում։

22.որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին

Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմինների շարժումը, կոչվում է հաշվարկման մարմին։

23.Ինչն են անվանում նյութական կետ

Այն մարմինը որի չափերը տվյալ պայմանում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ։ Իրականում նյութական կեթ բնության մեջ գոյություն չունի և այն մենք օգտագործում ենք՝ պարզեցնելու համար մարմնի շարժման ուսումնասիրմանը։

24.Ինչն են անվանում շարժման հետագիծ

Հետագիծը դա այն գիծն է որով շարժվում է մարմինը իսկ անցած ճանապարհը դա այն ճանապարհն է որով արդեն անցել է մարմինը։

25.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ

Դա հետագծի այն մասն է որը մարմինը արդեն հասցրել է անցնել։

26.Ինչով է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:

Հետագիծը դա այն գիծն է որով շարժվում է մարմինը իսկ անցած ճանապարհը դա այն ճանապարհն է որով արդեն անցել է մարմինը։

27.Ո՞ր շարժումն է կոչվում հավասարաչափ:

Երբ մարմինը ինչ որ ժամանակի ընթացքում անցնում է ճանապարհ և չի փոխում իր արագությունը այդ շարժումը կոչվում է հավասարաչափ։ Հավասարաչափ շարժման ամենա պարզ օրինակներից մեկն է ժամացույցի սլաքի շարժումը։ Իրենք կոնկրետ ժամանակի ընթացքում փոխում են իրենց դիրքը։

28․Ո՞ր մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն ՝գրել բանաձևը

Հավասարաչափ շարժման արագությունը ֆիզիկական մեծություն է, որը հավասար է մարմնի անցած ճանապարհի հարաբերությանն այն ժամանակամիջոցին, որի ընթացքում մարմինն անցել է այդ ճանապարհը։

29.Ի՞նչ միավորներով է չափվում արագությունը՝ՄՀ-ում

(Կմ, մ, սմ)/(ժ, ր, վ)

30.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը,գրել բանաձևը

v*t: Այսինքն արագություն անգամ ժամանակ։

31.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժման ժամանակը,եթե հայտնի են մարմնի արագությունն ու ճանապարհը,գրել բանաձևը:

T(ժամանակ)=V(արագություն)*S(ճանապարհ)

32․Ինչպե՞ս է շարժվում մարմինը,եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում

Եթե ​​մարմնի վրա չեն ազդում այլ մարմիններ, այն կշարժվի միատեսակ և ուղիղ գծով կամ կմնա հանգստի վիճակում:

33․Ո՞ր երևույթն  է կոչվում իներցիա

Իներցիան այն երևույթն է, երբ մարմինը փորցում է պահպանել իր հանգստի վիճակը կամ միատեսակ շարժումը և ինչպես հիշում ենք՝ Ինչքան մարմինը ավելի դանդաղ է հավաքում կամ կորցնում իր արագությունը այնքան էլ այն իներտություն է։

34․Մարմնի ո՞ր հատկությունն է կոչվում իներտություն

Այն կարելի է նշանակել M տարով այսինքն զանգվածով։ Ինչքան մարմինը ավելի դանդաղ է հավաքում կամ կորցնում իր արագությունը այնքան էլ այն իներտություն է։

35.Ո՞ր մեծությունն են անվանում մարմնի զանգված

Դա մարմնի քաշն է։ Այն մենք կարող ենք նշանակել կգ, գ, մգ և այլ ավելի փոքր չափելու միավորներով։

36.Ինչպե՞ս կարելի է չափել մարմնի զանգվածը

Այն մենք կարող ենք չափել կշեռքով։

37.Ի՞նչ միավորներով է արտահայտվում զանգվածը

Այն մենք կարող ենք արտահայտել շատ տարբեր միավորներով։ Կգ, գ, մգ(կիլոգրամ, գրամ, միլիգրամ) ու նաև կարատ։

38.Ի՞նչն է զանգվածի չափանմուշը, միավորների ՄՀ-ում

Կիլոգրամ, գրամ, միլիգրամ։

39.Ո՞ր մեծությունն է կոչվում նյութի խտություն

Նյութի խտություն կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի զանգվածի և ծավալի հարաբերությանը, այսինքն՝

Խտությունը(P)=զանգված(m)/ծավալ(V)

40.Ինչպե՞ս է որոշվում նյութի խտությունը(բանաձևը)

Խտությունը(P)=զանգված(m)/ծավալ(V)

41.Ի՞նչ միավորներով  է արտահայտվում նյութի խտությունը

42.Ինչպե՞ս կարելի է հաշվել մարմնի ծավալը,եթե հայտնի են նրա զանգվածը և նրա խտությունը(բանաձևը)

V(ծավալ)=m(զանգված)/p(խտությունը)

43.Ինչպե՞ս կարելի է հաշվել մարմնի զանգվածը,եթե հայտնի են նրա ծավալը և նյութի խտությունը(բանաձևը):

m(զանգված)=ρ(խտությունը)*V(ծավալ)

43.2Ինչն են անվանում մեխանիկական շարժում

Եթե մի մարմին երկրորդ մարմնի նկատմամբ փոխում է իր դիրքը այդ երևույթը կոչվում է մեխանիկական շարժում։

44.բերել մեխանիկական շարժման օրինակներ

Առվակի ջրի շարժվելը իր մոտ գտնվող քարերի նկատմամբ, մեքենայի շարժվելը իր մոտակա ծառերի կամ շենքերի նկատմամբ։

45.որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին

Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմինների շարժումը, կոչվում է հաշվարկման մարմին։

46.Ինչն են անվանում նյութական կետ

Այն մարմինը որի չափերը տվյալ պայմանում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ։ Իրականում նյութական կեթ բնության մեջ գոյություն չունի և այն մենք օգտագործում ենք՝ պարզեցնելու համար մարմնի շարժման ուսումնասիրմանը։

47.Որ դեպքում մարմինը կարելի է համարել նյութական կետ,.որ դեպքում՝ոչ

Դա կախված է կոնկրետ խնդրի պայմաննից։ Եթե օրինակ մենք դիտարկում ենք Փարիզից Երևան թռչող ինքնաթիռի արագությունը ապա իր չափերը մեզ պետք չեն որովհետև իր չափերը շատ փոքր են Փարիզի և Երևանի չափերի նկատմամբ։ Հիմա բերենք ուրիշ օրինակ՝ եթե ուսումնասիրում ենք մարմնի կառուցվածքը ապա այդ մարմինը չի կարելի անվանել նյութական կետ քանի որ այդ խնդիրի դեպքում մարմնի չափերը շատ կարևոր են։

48.Ինչն են անվանում շարժման հետագիծ

Հետագիծը դա այն գիծն է որով շարժվում է մարմինը իսկ անցած ճանապարհը դա այն ճանապարհն է որով արդեն անցել է մարմինը։

49.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ

Դա հետագծի այն մասն է որը մարմինը արդեն հասցրել է անցնել։

50.Ինչով է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:

Հետագիծը դա այն գիծն է որով շարժվում է մարմինը իսկ անցած ճանապարհը դա այն ճանապարհն է որով արդեն անցել է մարմինը։

51.Ո՞ր շարժումն է կոչվում հավասաաչափ:

Երբ մարմինը ինչ որ ժամանակի ընթացքում անցնում է ճանապարհ և չի փոխում իր արագությունը այդ շարժումը կոչվում է հավասարաչափ։ Հավասարաչափ շարժման ամենա պարզ օրինակներից մեկն է ժամացույցի սլաքի շարժումը։ Իրենք կոնկրետ ժամանակի ընթացքում փոխում են իրենց դիրքը։

52.Ո՞ր մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն ՝գրել բանաձևը

Հավասարաչափ շարժման արագությունը ֆիզիկական մեծություն է, որը հավասար է մարմնի անցած ճանապարհի հարաբերությանն այն ժամանակամիջոցին, որի ընթացքում մարմինն անցել է այդ ճանապարհը։

Այսինքն արագությունը հավասար է ճանապարհին բաժանած ժամանակ։

53․Ի՞նչ միավորներով է չափվում արագությունը՝ՄՀ-ում

մ/վ-մեկ մետր մի վարկյաննում։

54․Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը,գրել բանաձևը

v*t: Այսինքն արագություն անգամ ժամանակ։

55.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժման ժամանակը,եթե հայտնի են մարմնի արագությունն ու ճանապարհը,գրել բանաձևը:

s/v։ Այսինքն ճանապարհ բաժանած արագության։

56.Ի՞նչ է բնութագրում ուժը:

Ուժը նշանակում են F տարով այսինքն մեկ նյուտոն։

Մեկ նյուտոնը այն ուժն է, որի ազդեցությամբ 1կգ զանգվածով մարմինը 1 վարկյանում փոխում է իր արագությունը 1մ/վ։

Օգտագործում են նաև մեգանյուտոն(1000000ն), կիլոնյուտոն(1000ն), միլինյուտոն(0,001ն), միկրոնյուտոն(0,000001ն)։

57.Ո՞ր ուժն է կոչվում 1նյուտոն(1Ն):

Մեկ նյուտոնը այն ուժն է, որի ազդեցությամբ 1կգ զանգվածով մարմինը 1 վարկյանում փոխում է իր արագությունը 1մ/վ։

58.Ինչպիսի՞ մեծություն է ուժը:

Ուժը վեկտորային մեծությունը, այսինքն ուժը ունի ուղղություն(կամ հետաձիգ)

59.Ո՞ր ֆիզիկական  մեծություններն են վեկտորական,և որոնք՝սկալյար

Վեկտորական մեծությունն է որը ունի ուղղություն, ցանկացած վեկտորական ուժ ունի սլաք որը դդրվում է ուժի կիրառման կետում այսինքն այն կետում որտեղ ազդում է ուժը։

Սկալյար մեծությունը ֆիզիկայում այն ​​մեծությունն է, որի յուրաքանչյուր արժեք կարող է արտահայտվել մեկ թվով:

60․Ի՞նչ բանաձևով է որոշվում ծանրության ուժը

Այն ուժը, որով Երկիրը ձգում է մարմիննռրը, կոչվում է ծանրության ուժ։

Ինչքան ավելի ծանր է մարմինը այնքանել շատ է իր ծանրության ուժը:

61.Ո՞ր երևույթն է կոչվում դեֆորմացիա

Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի չափերի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա։

62.Դեֆորմացիայի  օրինակների քննարկում

Դեֆորմացիան լինում է երկու տեսակի՝ առաձգական և պլաստիկ։

Առաձգական դեֆորմացիայի օրինակ՝

Ուժի ազդեցությունը գնդակի վրա։
Ուժի ազդեցությունը զսպանակի վրա։
Ուժի ազդեցությունը ռետինե ժապավենի վրա։
Ուժի ազդեցությունը ռետինե գորգի վրա։
Ուժի ազդեցությունը ռետինե լարի վրա:

Պլաստիկ դեֆորմացիայի օրինակ՝

Ուժի ազդեցությունը փափուկ կավի վրա:
Ուժի ազդեցությունը տաք պլաստիկի վրա։
Ուժի ազդեցությունը տաք մոմի վրա։
Ուժի ազդեցությունը տաք մետաղի վրա:
Ուժի ազդեցությունը ռետինե խաղալիքի վրա։

63.Ո՞ր դեֆորմացիան է կոչվում առաձգական ,որը՝պլաստիկ:Բերել օրինակներ

Ըստ օրենքի՝ երբ արտաքին ազդեցությունը վերացնելուց հետո մարմինը լրիվ վերականգնում է իր նախկին ձևն ու չափերը, դեֆորմացիան կոչվում է առաձգական, հակարակ դեպքում՝ պլաստիկ։

64.Ո՞ր ուժն են անվանում ծանրության ուժ

Ըստ օրեքնքի՝ այն ուժը, որով Երկիրը ձգում է մարմիննռրը, կոչվում է ծանրության ուժ։

65.Ինչպե՞ս է կախված ծանրության ուժը  մարմնի զանգվածից

Եթե մենք վերցնենք որևէ մարմին ու դնենք իր զանգվածը x իսկ մարմնի ծանրության ուժը F ապա եթե մեծացնենք այդ մարմնի զանգվածը – 2x ապա մարմնի ծանրության ուժը ևս նույնքան կմեծանա՝ 3*F:

66.Ո՞ր ուժն են անվանում առաձգական ուժ,և ինչպե՞ս է այն ուղղված:

Երբ մարմնի վրա ազդում է ուժ, և այդ մարմնի մեջ առաջանում է ուժ որի պատճարով մարմինը փոխում է իր չափսը և մնում նույնը ապա այդ ուժը կոչվում է առաձգական ուժ։

67.Հուկի օրենքի ձևակերպում

Ըստ Հոկի օրենքի՝ Առաձգական դեֆորմացիայի ժամանակ մարմնում առաջացած առաձգականության ուժն ուղիղ համեմատական է դեֆորմացիայի հետ։

68.Հուկի օրենքն արտահայտող բանաձևը

Fառ=kx, x դեֆորմացիայի չափ, k կոշտություն։

69.Ի՞նչ կառուցվածք ունի ուժաչափը

Ուժը կարելի է չափել մի քնաի ձևով, դրանցից է՝ չափելով նրա ազդեցությամբ մարմնի դեֆորմացիայի մեծությունը։

Պարզագույն ուժաչափի հիմնական մասը զսպանակն է, որի ստորին ծայրը վերջանում է կերիկով։

70.Ո՞ր օրենքի վրա է հիմնված ուժաչափի աշխատանքը

Հոկի օրենքի։ Առաձգական դեֆորմացիայի ժամանակ մարմնում առաջացած առաձգականության ուժն ուղիղ համեմատական է դեֆորմացիայի հետ։

71.Բերել շփման առկայությունը հաստատող օրինակներ:

  1. Քայլելը
  2. Ջրի հոսք
  3. Մեքենայի շարժում
  4. Գնդակի շարժում
  5. Չմուշկների շփում սարույցի հետ

72.Ինչո՞վ է պայմանավորված շփումը

Ըստ օրենքի՝ “հպվող մարմինների մակերևույթների միջև առաջացած և իրար նկատմամբ նրանց շարժումը խոչընդոտվող ուժը կոչվում է շփման ուժ”

Այսինքն երկու մարմինների շփման ժամանակ այն ուժը որը դանդաղացնում է իրենց շարժումը կոչվում է շփման ուժ։

73.Թվարկել շփման տեսակները:

Դադարի շփման ուժ, սահքի շփման ուժ, գլորման ուժ

Դադարի շփման ուժի օրինակ՝ պահարան, որը չի շարժվում այնքան ժամանակ, քանի դեռ բավականաչափ ուժ չեք կիրառել:

Սահքի շփման ուժի օրինակ՝ ճանապարհի վրա գլորվող հեծանիվ:

Գլորման ուժի օրինակ՝ ծանր տուփ, որը դուք մղում եք հատակին:

74.Ինչպես կարելի է մեծացնել շփումը

Օրինակ՝ մարմինների համար կոպիտ մակերես օգտագործելը(ավելի անհարթ մակերես):

75.Ինչպես կարելի է փոքրացնել շփումը

Oգտագործել ավելի հարթ մակերես:

76.Որ ուժն է կոչվում համազոր:

Այն ուժը, որը գործում է այնպես, որ այն կարող է ներկայացվել որպես մեկ ուժ կամ մի քանի այլ ուժերի վեկտորային գումար, կոչվում է համարժեք ուժ:

77.Ե՞րբ է ֆիզիկայում օգտագործվում <<աշխատանք>> հասկացողությունը

Ըստ օրենքի՝ մեխանիկական աշխատանք կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի վրա ազդող ուժի և նրա ուղղությամբ մարմնի անցած ճանապարհի արտադրյալին։

78.Ինչպե՞ս հաշվել աշխատանքը:Ո՞րն է աշխատանքի բանաձևը

A=F*s(Աշխատանք=ուժի չափման միավոր/երկարության չափման միավոր)

79.Ի՞նչ միավորով է արտահայտվում աշխատանքը, միավորների ՄՀ-ում

Այն նշանակում են ջոուլ(Ջ)՝ 1նյուտոն/1մետր բայց կան նաև ավելի մեծ չափման միավորներ օրինակ՝ կիլոջոուլ(կՋ), մեգաջոուլ(ՄՋ), միլիջոուլ(մՋ), միկրոջոուլ(մՋ)

1կՋ-1000Ջ, 1մՋ-0,001Ջ

1ՄՋ-1000000Ջ, 1մկ-0,000001Ջ

80.Ի՞նչն է կոչվում հզորություն

Ըստ օրենքի՝ հզորություն կոչվում է այն ֆիզիկական մեծությունը որը հավասար է աշխատանքի հարաբերությանն այն ժամանամիջոցին, որի ընտացքում կատարվել է այդ աշխատանքը։

81.Ինչպե՞ս հաշվել հզորությունը:Ո՞րն է հզորության բանաձևը և միավորը

Ըստ օրենքի 1 վատտը (Վտ) այն հզորությունն է, որի դեպքում 1 վարկյանում կատարվում է 1 ջոուլ(ջ) աշխատանք՝ 1Վտ=1 Ջ/վ։

N=A/t(Հզորություն=Աշխատանքի չափման միավոր/ժամանակի չափման միավոր)

Նաև օգտագործում ենք՝

1ՄՎտ = 100000Վտ, 1մՎտ-0,001Վտ

1կՎտ = 1000Վտ, 1մկՎտ-0,000001Վտ

82.Ինչպե՞ս հաշվել աշխատանքը՝իմանալով հզորությունը և աշխատանքը կատարելու ժամանակամիջոցը

A(աշխատանք)=N(ուժ)/t(ժամանակ)

83.Որո՞նք են պարզ մեխանիզմները

Սկսենք նրանից թե ինչ է մեխանիզմը՝

Այն մեխանիկական սարքերը, որոնք ծառայում են ուժերի մոդուլները կամ ուղղությունները փոփոխելու համար, կոչվում են մեխանիզմներ:

Պարզ մեխանիզմներից են՝ լծակ, ճախարակ, թեք հարթություն, ոլորան, պտուտակ։

84.Ի՞նչ է լծակը:

Լծակը մի ձող է, որը կարող է պտտվել անշարժ առանցքի շուրջը։ Լծակի պարզ օրինակ է՝ լինգը։

85.Ի՞նչն են անվանում ուժի բազուկ

Հենման կետից մինչև ուժի ազդման գիծ հեռավորությունը կոչվում է ուժի բազուկ։

86.Ճախարակի ՞ինչ տեսակներ գիտենք:

Գրքից մենք իմանում ենք ճախարակի երկու տեսակ՝ անշարժ և շարժական ճախարակներ։

87.Ո՞ր ճախարակն է կոչվում անշարժ:

Եթե բերը բարձրացնելիս ճախարակի առանցքը մնում է անշարժ, ուստի այն կոչվում է անշարժ ճախարակ։

88.Ո՞ր ճախարակն է կոչվում շարժական:

Այն անշարժ ճախարակի հակարակն է՝ եթե բերը բարձրացնելիս ճախարակի առանցքը չի մնում անշարժ, ուստի այն կոչվում է շարժական ճախարակ։

89․Ո՞ր մեծոթւյունն է կոչվում մեքենայի կամ մեխանիզմի օգտակար գործողության գործակից,բանաձևը

Այն կոչվում է ՕԳԳ և ՕԳԳ-ն նշում ենք η ու այն կարդացվում է “էտտա”։

90.Ձևակերպել մեխանիկայի <<ոսկե կանոնը>>

Մեխանիզմի օգնությամբ քանի անգամ շահում ենք ուժի մեջ, այնքան անգամ կորցնում ենք ճանապարհի մեջ և հակառակը։

91.Ի՞նչն են անվանում մարմնի կշիռ:

Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։

92.Ի՞նչ բնույթի ուժ է մարմնի կշիռը:

Այն առաձգականության ուժ է, որը կիրառված է հենարանի կամ կախոցի վրա։

93.Ինչպե՞ս է ուղղված մարմնի կշիռը,և որտեղ է այն կիրառված

Մարմնի կշիռը ուղղված է դեպի ներքև՝ դեպի Երկրի կենտրոն։ Իսկ մարմնի կշիռը կիրառվում է մարմնի և այն մակերեսի շփման կետի վրա, որի վրա այն գտնվում է: Օրինակ, եթե մարմինը սեղանի վրա է, մարմնի կշիռը կիրառվում է սեղանի մակերեսի վրա, որի հետ այն շփվում է:

94.Ի՞նչ բանաձևով է որոշվում մարմնի կշիռը:

P(մարմնի կշիռը)=mg(ծանրության ուժ)
Օրինակ՝ P = mg = 10կգ*9.8 Ն/կգ = 98Ն

95.Պարզաբանել մարմնի կշռի և ծանրության ուժի

Ըստ օրեքնի՝ Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։

Այսինքն մարմնի կշիռը դա այն ուժն է, որը Երկրի ձգողության հետևանքով քաշում է իր հետ ուրիշ մարմիններ, օրինակ կախոց։

Իսկ ծանրության ուժը ըստ օրենքի՝ այն ուժը, որով Երկիրը ձգում է մարմինները, կոչվում է ծանրության ուժ։

Այսինքն ծանրության ուժը դա այն ուժն է, որով մոլորակները ձգում են ցանկացած մարմիններ։

96.Ո՞ր ֆիզիկական մեծությունն է կոչվում ճնշում:

Ըստ օրենքի՝ ճնշումը բնութագրում է երկու հպվող մարմինների փոխազեցությունը և հավասար է հպման մակերևույթին ուղղահայաց ազդող ուժի (ճնշման ուժի) հարաբերությանը մարմինների հպման մակերևույթի մակերեսին:

Ճնշում = Ճնշման ուժ/հպման մակերևույթի մակերես

97.Գրել ճնշումը   սահմանող  բանաձևը:

P(պե)=F/S

S-Տեղամասի մակերես

F-Այդ տեղամասի վրա ազդող հեղուկի ճնշման ուժը։

Ճնշման բանաձևից կարելի է որոշել ճնշման ուժը, եթե հայտնի են ճնշումը և այն մակերեսի մեծությունը, որի վրա կիրառված է այդ ուժը՝

F=pS

S-Տեղամասի մակերես

F-Այդ տեղամասի վրա ազդող հեղուկի ճնշման ուժը։

98․1․Ինչո՞վ է պայմանավորված գազում ճնշումը:

Ինչպես մենք գիտենք, գազը կազմված է փոքրիկ մոլեկուլներից։ Ինչքան քիչ է հպման մակերևույթի մակերեսը, այնքան շատանում են այդ փոքրիկ մոլեկուլները, ինչից շատանում է գազի ճնշումը։

99․Ինչո՞ւ են գազերը ճնշում գործադրում անոթի պատերին։

Գազի փոքրիկ մոլեկուլները իրարից հեռանալով հպվում են իրար և անոթի պատերին, ինչից էլ կարող է առաջանալ ճնշում։

100․Ճնշման բնույթը հեղուկներում:Հեղուկի ճնշում:Ճնշման հաղորդումը հեղուկներում և գազերում:

Հեղուկների ու գազերի ճնշումները շատ նման են, և դա կարող ենք իմանալ այս այս դատավճռից`

Հեղուկի ճնշումը հեղուկի հետ պինդ մարմնի հպման մակերևույթի (օրինակ՝ պատերի, հատակի) որևե տեղամասի վրա ազդող ճնշման ուժի հարաբերությունն է այն տեղամասի մակերևույթի մակերեսին։

Նաև կարող ենք դա իմանալ Պասկալի օրենքից՝

Հեղուկի կամ գազի վրա գործադրված ճնշումը հեղուկով կամ գազով հաղորդվում է բոլոր ուղություններով, առանց փոփոխության։

101Ձևակերպիր Պասկալի օրենքը:

Հեղուկի կամ գազի վրա գործադրված ճնշումը հեղուկով կամ գազով հաղորդվում է բոլոր ուղություններով, առանց փոփոխության։

102Ի՞նչ է հիդրոստատիկ ճնշում,գրիր բանաձևը 

Հեղուկն իր կշռով ստեղծում է ճնշում, որը կոչվում է հիդրոստատիկ ճնշում․ հեղուկի մեջ խորանալուն զուգընթաց հիդրոստատիկ ճնշումն աճում է։

Անշարժ հեղուկի հիդրոստատիկ ճնշումը որոշվում է այս բանաձևով՝

p=ρgh

ρ(հեղուկի խտություն)(հեղուկի շերտի հաստություն)

Բայց այս բանաձևը ճիշտ է միայն այն դեպքում եթե հաշվի չենք առնում արտաքին մարմիների, իսկ եթե ուզում ենք իրենց հաշվի առնել, ապա բանաձևը կփոխվի ու կդառնա

p=p0+ρgh

Թողնել մեկնաբանություն