Մարդը և շրջակա աշխարհը

Մասնակիցներ`

Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողներ

Նպատակը`

1։Ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա մարդը։

ճշմարտացիություն, պատասխանատվություն, վճռականություն, սեփական սխալն ընդունելու քաջություն՝ առանց քննադատության, ծաղրի կամ պատժի վախի և այլ դրական հատկանիշների։

Խնդիրը`

1.Ինչով է մարդը տարբերվում կենդանական աշխարհի այլ ներկայացուցիչներից։

Իր ծննդյան օրից մինչև կյանքի վերջը մարդն ապրում է հասարակության մեջ, այսինքն՝ այլ մարդկանց հետ շփվելով, հաղորդակցվելով: Հաղորդակցումն անխուսափելի է, եթե անգամ անձը մենակյաց է, ամեն կերպ խուսափում է ուրիշների հետ շփումից: Նույնիսկ արտառոց դեպքերում, երբ որևէ մեկը հանգամանքների բերումով հայտնվում է հեռավոր անմարդաբնակ վայրում, ինչպես Դանիել Դեֆոյի հերոսը՝ Ռոբինզոն Կրուզոն, մտածում է, գործում, կազմակերպում իր առօրյա կյանքն այնպես, այն ամենի շնորհիվ, ինչ ձեռք է բերել՝ հասարակության մեջ ապրելով, սովորելով իր ծնողներից, ուսուցիչներից, տարբեր մարդկանցից:

2.Ինչն է բնորոշ միայն մարդուն։

Բանականությունը` մտածելու, դատողություններ անելու կարողությունը, մարդու կարևորագույն հատկանիշն է: Ինչու ենք այդպես կարծում, որն է այդ համոզ վածության պատճառը գուցե այն տեսակետը, որ միայն մարդն է ընդունակ մտածելու, դատելու, արվեստի գոր
ծեր ստեղծելու և այլն:
Սարդը բանական էակ է, և այդ փաստն անհերքելի է:

Թողնել մեկնաբանություն