Ուժեր

Ուժը ֆիզիկական վեկտորային մեծություն է, որը տվյալ մարմնի վրա այլ մարմինների կամ դաշտերի ազդեցության չափումն է: Ուժի կիրառումն առաջացնում է մարմնի արագության փոփոխություն կամ դեֆորմացիաների և մեխանիկական սթրեսների տեսք։

Ուժ, նյութական մարմինների մեխանիկական փոխազդեցության քանակական բնութագիր վեկտորական մեծությունՓոխազդեցությունը կարող է տեղի ունենալ կամ անմիջական հպման (միմյանց սեղմված մարմինների ճնշում, շփում), կամ էլ փոխազդող մարմինների ստեղծած դաշտերի (Գրավիտացիոն դաշտ, էլեկտրամագնիսական դաշտ) միջոցով։ Ուժի ազդման կետն է որոշում մարմնի արագության ուղղության փոփոխությունը, դեֆորմացիայի և մեխանիկական լարման ուղղությունը։ Ուժը նշանակում են F -տառով (լատ.՝ fortis (ուժեղ))։ Ամենակարևոր օրենքը, որտեղ խոսվում է ուժի մասին, Նյուտոնի 2 -րդ օրենքն է։

Թողնել մեկնաբանություն