Թեմա՝ Սեղան
Սեղան է կոչվում այն քառանկյունը, որի երկու կողմերը զուգահեռ են, իսկ մյուս երկուսը զուգահեռ չեն:
Սեղանի զուգահեռ կողմերը կոչվում են հիմքեր:AD -ն և BC -ն սեղանի հիմքերն են:
Սեղանի ոչ զուգահեռ կողմերը, կոչվում են սրունքներ: AB -ն և CD -ն սեղանի սրունքներն են:
Կան սեղանի մի քանի տեսակներ: Հաճախ դիտարկվում են ուղղանկյուն և հավասարասրուն սեղանները:
Ուղղանկյուն սեղան
Սեղանը կոչվում է ուղղանկյուն սեղան, եթե նրա սրունքներից որևէ մեկը ուղղահայաց է հիմքերին:
Հավասարասրուն սեղան
Սեղանը, որի սրունքները հավասար են, կոչվում է հավասարասրուն սեղան:
Սեղանի հատկությունները
Սեղանի ներքին անկյունների գումարը (ցանկացած քառանկյան) 360° է:
Ցանկացած սեղանի սրունքին առընթեր անկյունների գումարը 180° է:
Հավասարասրուն սեղանի հատկությունները
Սեղանը կոչվում է հավասարասրուն, եթե նրա սրունքները հավասար են:
Հետևյալ հատկությունները բնորոշ են միայն հավասարասրուն սեղաններին:
1. Հավասարասրուն սեղանի հիմքերին առընթեր անկյունները զույգ առ զույգ հավասար են:
2. Հավասարասրուն սեղանի անկյունագծերը հավասար են:
AC=BD
Հավասարասրուն սեղանի հայտանիշները
1. Եթե սեղանի հիմքին առընթեր անկյունները հավասար են, ապա սեղանը հավասարասրուն է:
2. Եթե սեղանի անկյունագծերը հավասար են, ապա սեղանը հավասարասրուն է:
Հարցեր և առաջադրանքներ:
1․ Ո՚ր պատկերն է կոչվում սեղան: GEOGEBRA ծրագրով գծել սեղան:
2․Ինչպե՞ս են կոչվում սեղանի կողմերը:
3․ Ո՚ր պատկերն է կոչվում հավասարասրուն սեղան:
4․ Թվարկել սեղանի տեսակները: GEOGEBRA ծրագրով գծել այդ պատկերները:
5․ Նշել ճիշտ պնդումը:
ա) Ցանկացած սեղանի հիմքերը զուգահեռ են:
բ) Հավասարասրուն սեղանի սրունքները զուգահեռ են:
գ) Ուղղանկյուն սեղանի հիմքերը հավասար են:
6․ Տրված է՝ ∢A=37°∢C=121°։ Գտնել ∢B,∢D
7․ Հաշվել ABCD սեղանի անկյունները, եթե ∢A=30°
8․ ABCD սեղանի AB սրունքը հիմքի հետ կազմում է 30°: Հաշվիր BK բարձրությունը, եթե AB կողմը 30 սմ է:

9․ Սեղանի հիմքերի հարաբերությունը հավասար է 2:7: Հաշվել սեղանի մեծ հիմքը, եթե նրա փոքր հիմքը հավասար է 12 սմ -ի:
10․ Սեղանի կողմերը հարաբերում են ինչպես՝ 7:6:10:9, իսկ սեղանի պարագիծը 128 սմ է: Հաշվիր սեղանի կողմերը:
