Հաշվարկներ (նյութի քանակ և մոլային զանգված հասկացությունների կիրառմամբ) կատարելիս պետք է նկատի ունենալ, որ նյութի մոլային զանգվածի թվային արժեքը համընկնում է տվյալ նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածի արժեքին:
Օրինակ՝ M(H2SO4)=Mr(H2SO4), քանի որ
Mr(H2SO4)=2⋅Ar(H)+Ar(S)+4⋅Ar(O)=2⋅1+1⋅32+4⋅16=98,
ուստի` M(H2SO4)=98 գ/մոլ
Իսկ եթե նյութի մոլեկուլները միատոմ են, ապա մոլային զանգվածի թվային արժեքը համընկնում է համապատասխան քիմիական տարրի հարաբերական ատոմային զանգվածին:
Օրինակ՝ Ar(Ne)=20, ուստի` M(Ne)=20 գ/մոլ
Մոլային զանգվածի մեծությունից օգտվելով՝ կարող ենք հաշվել նյութի ցանկացած քանակի զանգվածը, ըստ հետևյալ բանաձևի՝ m=M⋅n
Օրինակ հաշվենք, թե քանի՞ գրամ է 0,5 մոլ կալցիումի օքսիդի զանգվածը:
Ըստ վերը նշված բանաձևի՝ m(CaO)=M(CaO)⋅n
Հաշվենք կալցիումի օքսիդի հարաբերական մոլեկուլային զանգվածը՝ Mr(CaO)=40+16=56,
ուստի` M(CaO)=56 գ/մոլ
Հաշվենք 0,5 մոլ կալցիումի օքսիդի զանգվածը
m(CaO)=56 գ/մոլ⋅0.5մոլ=28 գ
Եթե հայտնի է նյութի զանգվածը, ապա կարող ենք հաշվել համապատասխան նյութաքանակը, ըստ հետևյալ բանաձևի՝
n=mM (մոլ)
Նյութի մոլային զանգվածը որոշվում է` ըստ այդ նյութի հայտնի զանգվածի և քանակի հարաբերության՝
M=mn
Նյութի զանգվածը կարելի է որոշել նաև ըստ նրա կառուցվածքային մասնիկների հայտնի թվի (N):
Քանի որ m=n⋅M իսկ n=m*M և n=N/NA⇒m=N/NA⋅M