Թեման.Հավասարաչափ արագացող շարժում:Արագացում:

Դասարանում քննարկվող հարցեր.

1.Ո՞ր անհավասարաչափ շարժումն է կոչվում հավասարաչափ արագացող:

Այն շարժումը, որի ընթացքում մարմնի արագությունը կամայական հավասար ժամանակամիջոցներում աճում է միևնույն չափով, կոչվում է հավասարաչափ արագացող շարժում:

2.Ո՞ր ֆիզիկական մեծությունն է կոչվում հավասարաչափ արագացող շարժման արագացում։

Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի շարժման արագության փոփոխության և այն ժամանակամիջոցի հարաբերությանը, որի ընթացքում կատարվել է այդ փոփոխությունը, կոչվում է հավասարաչափ արագացող շարժման արագացում։

3.Ի՞նչ է ցույց տալիս արագացումը:Գրել բանաձևը:

Արագացումը ցույց է տալիս միավոր ժամանակում մարմնի արագության փոփոխության չափը։

Բանաձև — a=v/t, a=v0/t

5․Ո՞րն է արագացման միավորը,և ինչպես է այն սահմանվում:

Արագացման միավորը 1 մ/վ2-ն է: Դա այն մարմնի արագացումն է, որի արագությունը յուրաքանչյուր վայրկյանում փոխվում է 1 մ/վ -ով։

4.Հավասարաչափ շարժման ճանապարհի և արագության բանաձևը։

Հավասարաչափ շարժման բանաձև՝ s=vt

Շարժման արագության բանաձև՝ v=s/t

Թողնել մեկնաբանություն