Լաբ․աշխատանք հավասարաչափ արագացող շարժման ուսումնասիրում։

Աշխատանքի նպատակը․

1․Համոզվել,որ ուսումնասիրվող շարժումը հավասարաչափ արագացող է։

2․Կարողանալ ճանապարհի և ժամանակի օգնությամբ որոշել թեք ճոռով շարժվող գնդիկի շարժման արագացումը ։

3․Հաշվելով շարժման ճանապարհը և արագացումը կարողանալ հաշվել ժամանակը։

Աշխատանքը կատարելու համար պետք է իմանա։

1․Հավասարաչափ շարժման հիմնական բանաձևերը․

V=at S=at2 /2 ՝ այս բանաձևից a= 2S/t2

Արագացման սահմանումը, միավորը։

Արագացման սահմանումը․

Այն ֆիզիկական մեծությունը որը հավասար է մարմնի շարժման արագության փոփոխության և ժամանակամիջոցի հարաբերությանը, որի ընթացքում կատարվել է այդ փոփոխությունը, կոչվում է հավասարաչափ արագացող շարժման արագացում։

Արագացում ը սովորաբար նշանակում ենք a-ով, այն լատիներեն <<աքսելերատիո>> որը թարկմանաբար նշանակում է արագացում։ Բանաձևը կլինի` a=V/t:

Արագացման միավորը այնպիսի հավասարաչափ արագացող շարժման արագացումն է, երբ, այդ շարժման յուրաքանչյուր 1 վարկյանում փոփոխվում է 1մ/վ։ Այդ միավորը նշանակում են՝ 1մ/վ2։

Անհրաժեշտ սարքեր և նյութեր․մետաղե ճոռ․պողպատե գնդիկ,վայրկենաչափ․մոտաղյա բաժակ,չափաժապավեն,ամրակալան։

Փորձի ընթացքը

Ամրակալանին ամրացրու ճոռը,որոշակի անկյան տակ։Ճոռի հիմքին տեղավորիր մետաղյա բաժակը։Չափիր ճոռի երկարությունը։Դա կլինի այն ճանապարհը(S),որը կանցնի գնդիկը փորձի ժամանակ։Բաց թող գնդիկը և միաժամանակ աշխատեցրու վայրկենաչափը։Երբ գնդիկը կբախվի արգելակին կանգնեցրու վայկենաչափը և գրանցիր շարժման ժամանակը՝կլորացնելով վայրկյանի տասնորդական մասով։Փորձը կրկնիր երեք անգամ և հաշվիր չափված ժամանակների միջին արժեքը՝t=(t1+t2+t3)/3:Հաշված ժամանակը ընդունիր որպես գնդիկի շարժման ժամանակ։Վերևի բանաձևով հաշվիր արագացումը՝ a= 2S/t2

Այժմ նույւն փորձը ,նույն կերպ կրկնիր S-ի համար ընտրելով երկու ուրիշ չափեր։

Կատարածդ փորձերից արա վերջնական եզրակացություն,գնդիկի շարժումը թեք ճոռով———

1․հավասարաչափ է։

2․անհավասարաչափ արագացող է։

3․ հավասարաչափ արագացող է։

Թողնել մեկնաբանություն