Լևոն V Լյուզինյան (de Lusignan)

Լևոն դը Լյուզինյանը ծնվել է 1342 թ.: Ծնողնե րը եղել են Լևոն II-ի թոռ Հովհաննես–Ջեհանը (Ջիվանը) և վրաց արքայադուստր Սոլդան: Նա ծնվել է Կիլիկիայում, բայց երեք տարեկան հա– սակից ապրել է Կիպրոսում:
1375 թ. գերեվարվելով` Լևոնը պատանդ է պահ– վել Եգիպտոսում մինչև Արագոնի և Կաստիլիայի թագավորների միջնորդությամբ փրկագնվելը:
1382 թ.՝ գերությունից ազատվելուց հետո, Լևոն V-ն անցնում է Հռոդոս կղզի, որտեղից էլ Եվ- րոպա՝ իր իշխանությունը Կիլիկիայում վերա– կանգնելու խնդրով: Հայոց թագավորը հիանալի ընդունելության է արժանանում եվրոպական ար– քունիքներում։ Կաստիլիայի թագավորը՝ Խուան I-ը, նրան է շնորհում Մադրիդ, Վիլլարիալ և Ան- դուխար քաղաքները՝ տանուտիրության և նրանց եկամուտներից օգտվելու իրավունքով: Այնու- հետև Լևոն V-ն Իսպանիայից մեկնում է Ֆրան– սիա, Փարիզ։ Ֆրանսիայի Շառլ VI թագավորի խնդրանքով 1385 թ. մեկնում է Լոնդոն` Ֆրան– սիայի և Անգլիայի միջև ընթացող Հարյուրամյա պատերազմը դադարեցնելու և կայուն խաղա– ղություն հաստատելու միջնորդական առաքե լությամբ: Հայոց թագավորն ուներ իր անձնական շահագրգռվածությունը. այդ հաշտեցումից հետո նա նոր խաչակրաց արշավանք կազմակեր– պելու և իր հողերը վերականգնելու համար օգ- նություն ստանալու հույս ուներ: Լևոն Լյուզինյանի դիվանագիտական առաքելությունը չի հաջող- վում: Նա այդպես էլ չի վերականգնում իր գահը և մահանում է Փարիզում 1393 թվականի նոյեմբերի 29-ին:

ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ է Ֆրանսիայի Շառլ
VI արքան վստահում Լևոն V Լյուզինյանին Հարյուրամյա պատերազմը դադարեցնելու միջնորդական առաքելությունը:
Շառլ VI արքան, հավանաբար, վստահում էր Լևոն V Լյուզինյանին մի քանի պատճառներով:
Առաջին, Լևոն V-ն համարվում էր հմուտ դիվանագետ, ով կարող էր միավորել տարբեր շահեր և հակամարտող կողմերի միջև համագումարներ կազմակերպել։ Երկրորդ, նրա հայկական և եվրոպական ծագումը կարող էր բարենպաստ լինել, քանի որ նա կարող էր ավելի լավ հասկանալ երկու կողմերի մշակույթներն ու միջավայրերը։