Պարապունք 13

Հարցեր և առաջադրանքներ։

1․ Ո՞ր պատկերն է կոչվում քառակուսի։ GEOGEBRA ծրագրով գծել ABCD քառակուսի։

2․ Գրել քառակուսու հատկությունները։

Քառակուսու բոլոր կողմերը հավասար են՝ AB=BC=CD=AD:

Քառակուսու բոլոր անկյունները 90° են:

Քառակուսու անկյունագծերը հավասար են և հատման կետով կիսվում են՝ BD=AC; BO=OD=AO=OC:

Քառակուսու անկյունագծերը փոխուղղահայաց են՝ BD⊥AC:
Քառակուսու անկյունագծերը նաև անկյունների կիսորդներ են՝ ∢ABD=∢DBC=∢BCA=…=45°:

 Անկյունագիծը քառակուսին բաժանում է չորս հավասար հավասարասրուն ուղղանկյուն եռանկյունների:  

3․ Տրված է՝ OC=23 սմ: Գտնել DB-ն։

kvadrāts 3 bez lenka.JPG

46սմ

4․ Քառակուսու կողմը 15 սմ է։ Գտնել քառակուսու պարագիծը։

15+15+15+15=60սմ

5․Քառակուսու պարագիծը 72 սմ է: Հաշվել քառակուսու կողմը:

72/4=18սմ

6․ Քառակուսու անկյունագծերի հատման կետից մինչև բոլոր կողմերը եղած հեռավորությունների գումարը 24 սմ է: Գտեք քառակուսու պարագիծը:

24/4=6

6*2=12

12+12+12+12=48

48սմ

Թողնել մեկնաբանություն