

1․Ի՞նչ դեր ունեն Ռուսաստանի բնական պայմաններն ու բնական ռեսուրսները երկրի զարգացման հարցում։
Ռուսաստանը հզոր բնական ռեսուրսներ ունի, որոնցից կարևորագույնները նավթն ու գազն են։ Դրանք առանցքային դեր ունեն տնտեսության և արտահանման մեջ՝ ապահովելով երկրի եկամուտների զգալի մասը։ Բացի դրանից, անտառային և ջրային պաշարները, ինչպես նաև հանքային ռեսուրսները նպաստում են արդյունաբերության զարգացմանը։
2․Ուրվագծայի քարտեզի վրա նշել Ռուսաստանի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազանները:
Հարևան երկրներ՝ Նորվեգիա, Ֆինլանդիա, Էստոնիա, Լատվիա, Լիտվա, Լեհաստան, Բելառուս, Ուկրաինա, Վրաստան, Ադրբեջան, Ղազախստան, Չինաստան, Մոնղոլիա, Հյուսիսային Կորեա։
Ափերը ողողող ջրային ավազաններ՝
Արկտիկական օվկիանոս՝ Հյուսիսում,
Խաղաղ օվկիանոս՝ Արևելքում,
Սև ծով և Կասպից ծով՝ Հարավում։
