
Պարզ նյութի տեսքը

Թթվածինը երկրագնդի վրա ամենատարածված տարրն է: Երկրակեղևում այդ տարրի զանգվածային բաժինը 47,2 % է: Բնության մեջ թթվածին տարրը հանդիպում է երեք կայուն իզոտոպների ձևով` 016(99,8%), 017և0:18 ։Թթվածինը պարբերական համակարգում գտնվում է երկրորդ պարբերության Vl խմբի գլխավոր ենթախմբում: Կարգաթիվը 8 է, միջուկի լիցքը՝ +8: Թթվածնի ատոմում առկա 8 էլեկտրոնները ըստ էներգիական մակարդակների բաշխված են հետևյալ կերպ՝ առաջին մակարդակում` 2 էլեկտրոն, իսկ երկրորդում (արտաքին)` 6: 6 էլեկտրոններից միայն երկուսը զույգված չեն: Ատոմին չի բավականացնում ընդամենը 2 էլեկտրոն մինչև կայուն օկտետի առաջացումը:
Թթվածինը միացություններում երկվալենտ է:
Թթվածին պարզ նյութի բնութագիրը`
Թթվածինն ազատ վիճակում առաջացնում է երկու պարզ նյութ` երկթթվածին կամ պարզապես թթվածին՝ Օ2, և եռթթվածին կամ օզոն՝ Օ3:
Թթվածնի մոլեկուլի մոդել Օզոնի մոլեկուլի մոդել
Թթվածին պարզ նյութի մոլեկուլի գրաֆիկական բանաձևն է՝ O=O: Մոլեկուլում կապն ատոմների միջև կրկնակի է, կովալենտային ոչ բևեռային:
Հարաբերական մոլեկուլային զանգվածը՝ Mr (Օ2) =32
Մոլային զանգվածը՝ M(Օ2) =32 գ/մոլ:
Մոլային ծավալը նորմալ պայմաններում՝ Vm=22,4 լ/մոլ է:
Թթվածին պարզ նյութը կազմում է օդի 1/5 մասը կամ ծավալի 21 տոկոսը: Օդի թթվածինը հիմնականում ծախսվում է նյութերի այրման, օքսիդացման, օրգանական նյութերի նեխման և կենդանի օրգանիզմների շնչառության վրա: Սակայն, ծախսված թթվածինը վերականգնվում է լուսասինթեզով:Թթվածինը քիմիապես ակտիվ նյութ է: Այն փոխազդում է պարզ նյութերի հետ՝ ոչ մետաղների և մետաղների, ինչպես նաև` բարդ նյութերի։
Օքսիդներ
Մետաղների օքսիդներում թթվածին տարրի ատոմը (ատոմները) միացած է մետաղ տարրի ատոմի (ատոմների) հետ:
Օրինակ՝ CuO,MgO,ZnO,Na2O,Cr2O3 և այլն:
Մետաղների օքսիդները սովորական պայմաններում պինդ նյութեր են:
Հիմքեր
Հիմքերը բարդ նյութեր են, որոնք կազմված են մետաղի ատոմներից և մեկ կամ մի քանի հիդրոքսոներից՝ OH խմբից:
Հիմքերի բաղադրությունն արտահայտվում է հետևյալ ընդհանուր բանաձևով՝
Օրինակ`
Me(OH)։