ԱՄՆ սահմանադրությունը

Անկախության հռչակագրի ընդունումից հետո բոլոր
գաղութներն իրենց հայտարարեցին հանրապետություն և ընդունեցին սահմանադրություններ: Ընդհանուր
սահմանադրություն մշակելու համար մայրաքաղաք
Ֆիլադելֆիայում հավաքվեցին նահանգների ազդեցիկ
պատվիրակներ: Նրանք կազմեցին նոր սահմանադրության նախագիծ, որը հաստատվեց 1787 թ.։
Ըստ սահմանադրության, որը գործում է առ այսօր,
ԱՄՆ–ը դաշնային հանրապետություն է: Նրա կազմի մեջ մտան ինքնիշխան նահանգները: Քաղաքական համակարգը կառուցվեց իշխանության տարանջատման սկզբունքով: Նահանգները ստանում էին լայն
իրավունքներ:
Սահմանադրությամբ ստեղծվեց ուժեղ կենտրոնական իշխանություն՝ միասնական ֆինանսահարկային
համակարգով և ընդհանուր զինված ուժերով:
Կոնգրեսը դարձավ բարձրագույն օրենսդիր մարմին։ Այն բաղկացած է երկու ատյաններից՝ Սենատ
և Ներկայացուցիչների պալատ: Նրանց ընդունած
օրենքները հաստատում է գործադիր իշխանությունն իրականացնող նախագահը: Նախագահը և փոխնախագահն ընտրվում են չորս տարի ժամկետով:
Իշխանության երրորդ գագաթը Գերագույն դատարանն է։ Դրա գլխավոր գործառույթներն են բարձրագույն դատական իշխանության իրագործումը և սահմանադրության մեկնաբանությունը:
ԱՄՆ սահմանադրությունը բաղկացած է յոթ հոդվածներից և նրա մասը կազմող՝ մինչ օրս արված
27 փոփոխություններից։

Հարցեր

1.Ինչո՞ւ էին ամերիկյան գաղութները ձգտում անկախության։

2.Որքա՞ն տևեց անկախության պատերազմը և ինչպե՞ս ավարտվեց։

3.Ո՞ր պետություններն աջակցեցին ամերիկացիներին։

4.Ի՞նչ որոշվեց Վերսալի հաշտության պայմանագրով։

5.Փորձի՛ր բնութագրել ամերիկյան ժողովրդին։ Արդյոք նրանց բնավորության գծերը
նպաստել են ԱՄՆ զարգացմանը և հզորացմանը։

    Թողնել մեկնաբանություն