1.Նկարագրեք արդյունաբերական հասարակության շրջափուլերը, համեմատիր դրանք:
ա.Առաջին շրջափուլ -XVII դարից մինչև XIX դարի կեսը
բ.Երկրորդ շրջափուլ-XIX դարի կեսից մինչև XX դարի սկիզբը
գ.Հասարակական -քաղաքական գործընթացները
2.Տալ «ժողովուրդ»,«ազգ» հասկացությունների սահմանումը
Ժողովուրդը դա ազգի մի մասնն է որը ներառում է իր մարդկանց ովգեր ապրում են այդ ազգում։
3.Սահմանել ինչ է նշանակում «հեղաշրջում»՛, ևս տաս նոր բառերի հասկացությունների բացատրություն, սահմանում:
4.Արդյունաբերության , գյուղատնտեսության մեջ նշիր հինգ փոփոխություն, դրանց դրական, բացասական կողմերը:
Արդյունաբերություն՝
Դրական կողմեր՝ տալիս է շատ նյութեր, տալիս է էներգիա, տալիս է սնունդ, տալիս է տեխնոլոգիական առաջընթաց, բարձրացնում է աշխատավարձերը
Բացասական կողմեր՝ վատ ազդեցություն բնության վրա, բնական ռեսուրսների սպառում, արտադրական վթարներ, առողջության վրա վնասակար ազդեցություն, qաղաքների գերբնակեցում և աղքատ թաղամասերի առաջացուm
Գյուղատնտեսության՝
Դրական կողմեր՝ տալիս է սնունդ, հումքի արտադրություն, գյուղական տարածքների զարգացում, անհետացման վտանգի տակ գտնվող կենդանիների հնարավոր բազմացումը, կենդանիներից որոշ նյութեր ստանալը
Բացասական կողմեր՝ որոշ կենդանիների հնարավոր անհետացում, հողերի դեգրադացիա, գյուղատնտեսական թափոնների կառավարման խնդիրներ,
5.Արդյունաբերական զարգացման հետևանքով ինչ փոփոխություններ տեղի ունեցան հասարակական կյանքում:
Մարդիկ ոչ նյութական մտածելակերպից (կրոն և այլն) անցան ավելի նյութական մտածելակերպի և ավելի շատ մտածեցին փողի և ռեսուրսների մասին:
6.Ինչը նպաստեց քաղաքների աճին և զարգացմանը:Արդյունաբերական զարգացման հետևանքով ինչ փոփոխություններ տեղի ունեցան մարդկանց կենսապայմաններում:
Քաղաքների աճի ու զարգացմանը իհարկե նպաստեց լուսավորության շրջանի ու արդյունաբերության աճումը։ Այն տվել է ռեսուրսներ դրանք աճեցնելու համար։
Վերադառնալով նախորդ թեմային՝ ուզում եմ պատասխանել հարցին՝ ինչ փոփոխություններ տեղի ունեցան մարդկանց կենսապայմաններում՝
Մարդիկ ոչ նյութական մտածելակերպից (կրոն և այլն) անցան ավելի նյութական մտածելակերպի և ավելի շատ մտածեցին փողի և ռեսուրսների մասին:
7.Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ արդյունաբերական հասարակության առաջին շրջափուլում մտավորականության դերը բարձրացավ:
Ռեսուրսների քանակի ավելացման շնորհիվ մարդիկ ավելի շատ գումար էին ստանում, ինչը հանգեցրեց նրան, որ վերապատրաստման մակարդակը բարձրացավ։
8. Այլ ձևակերպումներով ինչպե՞ս են տարբերակվում «ազգ» և «ժողովուրդ» հասկացությունները, և կամ ինչո՞վ են տարբերվում ազգը և ժողովուրդը:
«Ազգ» և «ժողովուրդ» բառերը հաճախ գործածվում են իբրև հոմանիշներ, քանի որ և՛ ազգը, և՛ ժողովուրդը երկուսն էլ ներկայացնում են մարդկանց հավաքականությունը` նույն էթնոսի պատկանող, նույն ինքնությունը, մշակութային արժեքներն ունեցող:
Սակայն երբեմն «ժողովուրդ» ասելով` նկատի է առնվում նաև էթնիկական նույն սկզբնավորումը չունեցող մարդկանց հավաքականությունը: Սույն սահմանման պարագայում պետք է նկատի ունենալ, որ էթնոսի պատկանելությունը կարող է պայմանական նշանակություն ունենալ:
«Ազգ» բառը ծագում է լատիներեն «natio» բառից, որը ծնունդ, սկիզբ, իմաստն ունի: Այստեղից էլ` «nation» բառը, որը նշանակում է ազգ, ինչպես նաև այս հասկացության ծագումնաբանական բուն նշանակությունն արտահայտող ֆրանսերեն «naître» բառը, որը նշանակում է ծնվել: «Ազգ» հասկացությունն արտահայտում է առավելաբար կազմակերպված ժողովրդի` պետությամբ, պետական կառուցվածքով ու կառույցներով, հասարակական-քաղաքացիական ինքնագիտակցությամբ:
Պետության առկայությունը, սակայն, պարտադիր չէ ազգի տվյալ բնորոշման համար, եթե կան ազգային կառույցների կազմակերպվածության դրսևորումները, ազգային բարձր ինքնագիտակցություն, ինչպես, օրինակ, այսօր իրենց պատմական հայրենիքը կորցրած կամ պետություն չունեցող ազգերի պարագայում, որոնցից են ղպտիները, ասորիները և այլք:
Ժողովուրդը կարող է լինել էթնիկական պատկանելության գիտակցությամբ, սակայն առանց պետական-հասարակական, քաղաքացիական կազմակերպվածության: Բայց հարկ է նկատի ունենալ, որ «ազգ» և «ժողովուրդ» բառերը, այնուամենայնիվ, հոմանիշներ են իրենց նշանակությամբ և օգտագործվում են որպես այդպիսիք:
Ներկայումս, սակայն, լայն իմաստով, ինչպես նաև դիվանագիտական նշանակությամբ «ազգ» հասկացությունը մատնանշում է հիմնականում պետական հստակ կառուցվածք ունեցող ժողովուրդներին, ինչի վառ վկայությունն աշխարհի տարբեր պետությունների համախմբումով կազմված Միացյալ Ազգերի Կազմակերպությունն է, որի անվան մեջ «ազգ» բառը հիմնականում պետության ցուցիչի հատկանշմամբ է գործածված: