Նյուտոնի առաջին օրենք:
Մարմինը պահպանում է իր դադարի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակը,եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում կամ դրանց ազդեցությունները համակշռում են։
Նյուտոնի երկրորդ օրենք:
Մարմնի արագացումն ուղիղ համեմատական է մարմնի վրա ազդող ուժին և հակադարձ համեմատական մարմնի զանգվածին։
a=F/m F=ma
Նյուտոնի երրորդ օրենք:
Երկու մարմինները միմյանց հետ փոխազդում են մոդուլով հավասար և հակառակ ուղղված ուժերով։
F→1.2=−F→2.1