Հայոց Լեզու 05.02.25

1.Տրված նախադասություններն ուղղի՛ր:

1․Իսկ մողեսները, երբ արևը տաքացնում էր քարերը, պառկում էին դրանց վրա:

2.Փորձված որսորդը, երբ գիշերը եղեգները խշխշում են, լարում է լսողությունը:

3.Սննդաջիլերը, որոնք երկար ժամանակ ավելորդ էին համարվում, այժմ ակնհայտ է, որ անհրաժեշտ են ստամոքսային համակարգի գործունեության համար:

4.Ընկերս, որպեսզի մինչև մութն ընկնելը հասներ տեղ, լուսաբացին ճանապարհ էր ընկել:

5.Նա հուզված պատկերացնում էր այն աղմուկը, որ քաղաքում կառաջացներ իր հայտնագործությունը, և որի մասին մարդիկ կխոսեին:

2. Սխալները գտի՛ր և Նախադասություններն ավարտի´ր:


Ա)Մի առիթով Սոֆոկլեսն ասաց. «Իմ մի ստեղծագործության երեք տողի վրա երեք օր աշխատել եմ»:
— Երեք օ՜ր… — բացականչեց մեկ ուրիշ բանաստեղծ և ավելացրեց. — Նույն ժամանակում ես հարյուր տող կստեղծեի:
Սոֆոկլեսը պատասխանեց. «Միանգամայն հնարավոր է, բայց այդ ստեղծագործությունն ընդամենը երեք օր կապրեր»:

Բ)Մի առիթով Սոֆոկլեսն ասաց, որ իր մի ստեղծագործության երեք տողի վրա երեք օր աշխատել է:
— Երեք օ՜ր,- բացականչեց մեկ ուրիշ բանաստեղծ և ավելացրեց, որ նույն ժամանակում ինքը հարյուր տող կստեղծեր:
Սոֆոկլեսը պատասխանեց, որ դա միանգամայն հնարավոր է, բայց այդ ստեղծագործությունն ընդամենը երեք օր կապրեր:

3. Տրված բառազույգերի արմատները տեղափոխելով՝ նոր բարդ բառեր  ստացիր:
Օրինակ՝ բարեժպիտ, մանկամիտ — բարեմիտ, մանկաժպիտ):  

Հաճախ պատահաբար ենք գտնում այն, ինչին որ երկար ժամանակ սպասել ենք:Հաճախ պատահաբար ենք գտնում այն, ինչ որ ամենաշատն ենք փնտրել:Հաճախ պատահաբար ենք գտնում այն, ինչից որ վաղուց հույսներս կտրել էինք:Հաճախ տարիներով փնտրածը պատահաբար ենք գտնում, իսկ երբեմն չենք էլ նկատում:Հաճախ տարիներով փնտրածը պատահաբար ենք գտնում, այսինքն՝ ճակատագիրը մեզ անսպասելի նվերներ է մատուցում:Հաճախ տարիներով փնտրածը պատահաբար ենք գտնում, բայց և այնպես չենք գնահատում այն:Հաճախ տարիներով փնտրածը պատահաբար ենք գտնում, քանի որ կյանքը լի է անակնկալներով:Հաճախ տարիներով փնտրածը պատահաբար ենք գտնում, որպեսզի հասկանալ տանք՝ ամեն ինչ իր ժամանակն ունի:


4) Կետերի փոխարեն գրիր ամբողջ (ողջ) կամ բոլոր (ը) դերանունները:

ա) Ջրանկար, ծովահարս
բ) Ժանգագույն, արծաթապատ
գ) Հողմաղաց, ջրածին
դ) Զորամաս, երկրագունդ
ե) Հեռագիր, գրախոս

  1. Բոլոր նախադասությունները ճիշտ են գրված:
  2. Ամբողջ գիրքը մի օրում կարդաց:
  3. Բոլոր խնդիրները փորձի՛ր լուծել:
  4. Ամբողջ խնդրագիրքն արդեն վերջացրել է:
  5. Բոլորը վազում էին ինչ-որ մեկի հետևից:
  6. Ամբողջ ժողովուրդն է սպասում քեզ:
  7. Բոլոր մարդիկ ինչ-որ բանի են սպասում:
  8. Ամբողջ հոտը շարժվեց ձայնի ուղղությամբ:
  9. Բոլոր գառներն ու ուլերը ցրվեցին:
  10. Ամբողջ աշխարհը ոտքի տակ է տվել:
  11. Բոլոր երկրներում եղել է:
  12. Բոլորը նույն բանն են պնդում:
  13. Ամբողջը հրդեհից այրվեց:

Թողնել մեկնաբանություն