1.Ո՞ր մեծություննէ կոչվում էներգիա
Էներգիան այն ֆիզիկական մեծությունն է որը բնութագրում է մարմնի աշխատանք կատարելու ունակությունը։
2.Օրինակներով ցույց տալ էներգիայի և աշխատանքի կապը
Աշխատանք կարող է կատարել նաև շարժվող մարմինը, հետևաբար՝ այն նույնպես օժտվախ է էներգիայով։ Օրինակ՝ ջրի հոսանքը պտտում է էլեկտրակայանի տուբինը։
3.Ի՞նչ միավորներով է չափվում էներգիան միավորների ՄՀ-ում:
Այն չափվում է ջոուլով։
4.Մեխանիկական էներգիայի տեսակները
Մեխանիկական էներգիայի տեսակներն են՝ կինետիկ և պոտենցիալ։
5.Ո՞ր էներգիան են անվանում կինետիկ
Մարմնի շարժմամբ պայմանավորված էներգիան կոչվում է կինետիկ էներգիա։
6.Ի՞նչ մեծություններից է կախված մարմնի կինետիկ էներգիան ,որ բանաձևով է որոշվում այն
Eկ = mv2/2
7.Երբ է մարմնի կինետիկ էներգիան զրո
Երբ այն գտնվում է դադարի վիճակում։
8.Որ էներգիան են անվանում պոտենցիալ,
Մարմինների փոխազդեցությամբ պայմանավորված էներգիան կոչվում է պոտենցիալ էներգիա:
9.բերել պետենցիալ էներգիայով օժտված մարմինների օրինակներ
Ճկվող քանունը, գլանում սեղմված օդը:
10.Ինչ բանաձևով է որոշվում Երկրի մակերևույթից որոշակի բարձրությամբ մարմնի պոտենցիալ էներգիան
Eպ = mgh
11.Որ մեծություն է կոչվում մարմնի լրիվ մեխանիկական էներգիա:
Մարմնի կինետիկ և պոտենցիալ էներգիաների գումարը կոչվում է լրիվ մեխանիկական էներգիա:
12.Ձևակերպիր լրիվ մեխանիկական էներգիայի պահպանման օրենքը
Դիմադրության և շփման ուժերի բացակայությամբ մարմնի լրիվ մեխանիկական էներգիան շարժման ընթացքում մնում է հաստատուն, պահպանվում է։