Թթվածինը սովորական պայմաններում անգույն, անհոտ, անհամ գազ է:
Ջրում քիչ է լուծվում, սովորական պայմաններում մեկ լիտր ջրում 30 մլ թթվածին է լուծվում ( 100 ծավալ ջրում՝ 3 ծավալ թթվածին): Ջերմաստիճանը իջեցնելիս լուծելիությունը մեծանում է: Օրինակ՝ 100 ծավալ սառցաջրում (0°C) 5 ծավալ թթվածին է լուծվում:
Թթվածնի խտությունը 0°C-ում և 101 կՊա ճնշման պայմաններում 1,43 գ/լ է, օդից ծանր է 1,11 անգամ: Թթվածինը եռում է −183°C-ում, իսկ պնդանում է −219°C-ում՝ առաջացնելով բաց երկնագույն բյուրեղներ:
Թթվածնի ստացումը
Առաջին անգամ թթվածին ստացել են սնդիկի օքսիդի (HgO) քայքայումից:
2HgO=t°2Hg+O2

Սնդիկի օքսիդ
Արդյունաբերության մեջ թթվածին ստանում են՝
1. Հեղուկ օդից
2. Ջրի էլեկտրոլիզից
2H2Օ=2H2+O2
Լաբորատորիայում հնարավոր է ստանալ թթվածին՝ այդ տարրը պարունակող բարդ նյութերը քայքայելով:
1. Կալիումի պերմանգանատի քայքայումից՝
2KMnO4=t°K2MnO2+MnO4+O2
2.Կալիումի քլորատի քայքայումից՝
2KClO3=t°,MnO2 2KCl+3O2
3. Ջրածնի պերօքսիդի քայքայումից՝
2H2O2=2H2O+O2
4. Կալիումի նիտրատի քայքայումից՝
2KNO3=t°2KNO2+O2
Անջատվող թթվածինը հայտնաբերում են առկայծող մարխով՝ այն թթվածնով փորձանոթի մեջ մտցնելիս բռնկվում է:
