Մետաղների օքսիդներում թթվածին տարրի ատոմը (ատոմները) միացած է մետաղ տարրի ատոմի (ատոմների) հետ:
Օրինակ՝ CuO,MgO,ZnO,Na2O,Cr2O3 և այլն:
Մետաղների օքսիդները սովորական պայմաններում պինդ նյութեր են:

Մագնեզիումի օքսիդ

Պղնձի օքսիդ

Քրոմի(III) օքսիդ
Մետաղների օքսիդները, որոնց համապատասխանում են հիմքեր, անվանում են հիմնային օքսիդներ:
Օրինակ՝ CuO→Cu(OH)2, Na2O→NaOH, MgO→Mg(OH)2 և այլն:
Եթե մետաղը տարբեր օքսիդացման աստիճան է դրսևորում, ապա որպես կանոն ցածրագույն օքսիդացման աստիճաներին են համապատասխանում հիմնային օքսիդներ:
Օրինակ՝ քրոմը առաջացնում է երեք օքսիդ՝ CrO,Cr2O3,և CrO3, որոնցից միայն CrO է հիմնային օքսիդ:
Պարբերական համակարգի I Ա և II Ա (բացի բերիլիումից և մագնեզիումից) մետաղների օքսիդները փոխազդում են ջրի հետ՝ առաջացնելով համապատասխան լուծելի հիմքեր:
Օրինակ՝ Na2O+H2O=2NaOH,
CaO+H2O=Ca(OH)2
Հիմքերը բարդ նյութեր են, որոնք կազմված են մետաղի ատոմներից և մեկ կամ մի քանի հիդրոքսոներից՝ OH խմբից:
Հիմքերի բաղադրությունն արտահայտվում է հետևյալ ընդհանուր բանաձևով՝
Me+n(OH)n−
Լուծելի հիմքերը անվանվում են ալկալիներ:
Օքսիդներ և լուծելի հիմքեր՝ ալկալիներ.
| Հիմնային օքսիդի բանաձևը և անվանումը | Լուծելի հիմքի ալկալու բանաձևը և անվանումը |
| Na2O` նատրիումի օքսիդ | NaOH` նատրիումի հիդրօքսիդ |
| K2O՝ կալիումի օքսիդ | KOH` կալիումի հիդրօքսիդ |
| Li2O` լիթիումի օքսիդ | LiOH՝ լիթիումի հիդրօքսիդ |
| Cs2O՝ ցեզիումի օքսիդ | CsOH՝ ցեզիումի հիդրօքսիդ |
| CaO՝ կալցիումի օքսիդ | Ca(OH)2՝ կալցիումի հիդրօքսիդ |
| SrO՝ ստրոնցիումի օքսիդ | Sr(OH)2՝ ստրոնցիումի հիդրօքսիդ |
| BaO՝ բարիումի օքսիդ | Ba(OH)2՝ բարիումի հիդրօքսիդ |
Ալկալիները տաքացնելիս չեն քայքայվում
Անլուծելի օքսիդների և նրանց համապատասխան հիմքերի միջև կապ հաստատվում է քայքայման ռեակցիայով: Տաքացնելիս այդ հիմքերը քայքայվում են՝ առաջացնելով համապատասխան օքսիդը:
Օրինակ՝ Mg(OH)2-MgO+H2O
2Al(OH)3→t°Al2O3+3H2O