Մարտի 17-21-ը

Խնդիր 1

Դասարանում յուրաքանչյուր տղայի կողքին նստած է աղջիկ, ընդ որում աղջիկների մեկ հինգերրորդ մասն է նստած տղաների կողքին։ Քանի՞աղջիկ կա դասարանում, եթե դասարանի սովորողների քանակը մեծ է 30-իդ, փոքր՝ 40-ից։

36

Խնդիր 2

Բնական թիվը 4-ի և 7-ի բաժանելիս մնացորդների գումարը 8 է։ Ինչպիսի՞ ամենափոքր արժեք կընդունի այդ մնացորդների արտադրյալը։

1, 2, 3, 4, 5, 6, 7,

Խնդիր 3

Կողք-կողքի գրված են 11 բնական թվեր (պարտադիր չէ տարբեր), որոնց գումարը 64 է։ Ցանկացած 3 կողք-կողքի գրված թվերի գումարը 18 է։ Ինչի՞ է հավասար վեցերորդ տեղում գրված թիվը։

Խնդիր 4

Դույլը, կուժը, բաժակը և ապակե անոթը դրված են սեղանին և լցված են կաթով, մեղրով, հյութով և ջրով: Հայտնի է, որ ջուրը և կաթը դույլի մեջ չեն, մեղրով տարան դրված է կուժի և հյութով լցված տարայի միջև, ապակե անոթում ո՛չ մեղր է, ո՛չ ջուր: Բաժակը դրված է ապակե անոթի և կաթով լցված տարայի միջև: Նշված պատասխաններից ո՞րն է ճիշտ:

1) դույլը լցված է մեղրով, բաժակը՝ հյութով

2) կուժը լցված է կաթով, ապակե անոթը՝ ջրով

3) բաժակը լցված է կաթով, դույլը հյութով

4) դույլը լցված է մեղրով, ապակե անոթը՝ հյութով

Թողնել մեկնաբանություն