«Նյութը բաղկացած է փոքրագույն մասնկներից,որոնց միջև արանքներ կան»,նման ենթադրությունները գիտության մեջ անվանում են վարկածներ:Վարկածների իրավացիությունը ստուգվում է փորձերով :
Փորձ 1
Անհրաժեշտ սարքեր և նյութեր.2 սրվակ,մանր ավազ,ջուր,կալիումի պերմանգանատ.սրվակների համար նախատեսված պատվանդան։





Աշխատանքի ընթացքը. սրվակները դրեցի պատվանդանին և նրանց մեջ լցրեցի կեսից մի քիչ շատ ավազ մեկի մեջ,իսկ մյուսի մեջ, նույն քանակությամբ կալիումի պերմանգանատի լուծույթ:Ուշադրություն դարձրեցի 2 սրվակնում եղած ջրի և ավազի մակարդակներին և գրեցի, թե ինչ եմ կարծում,եթե 2 սրվակներ պարունակությունները դատարկես՝ լցնեմ մեկը մյուսի վրա,ի՞նչ տեղի կունենա, կտեղավորվի՞ երկուսի պարունակությունը մեկ սրվակում ամբողջությամբ,թե՞ կթափվի:

1.Մինչև փորձի կատարումը ուշադիր նայեցի 2 սրվակի մեջ կեսից շատ լցված ավազին և կալիումի պերմանգանատի լուցութի, և կարծում եմ, որ եթե իրար վրա լցնենք չի թափվի։
2.Այժմ կատարեցի փորձը,այսինքն ներկված ջուրը զգուշությամբ և դանդաղ լցրեցի ավազի վրա,և տեսա որ ջուրը ամբողջությամբ լցվեց և չտափվեց, ես ճիշտ էի կարծում:
3.Ինչ տեղի ունեցավ ներկված ջրի հետ՝տեղավորվե՞ց երկրորդ սրվակի մեջ։ Այո տեղավորվեց։
Եզրակացություն.համարում եմ, որ այս փորձով ապացուցեցի վարկածի իրավացիությունը: