Վիտամինները օրգանիզմին շատ պետք են՝ նյութափոխանակությունը, աճը, տեսողությունը, արյունաստեղծումը ու նյարդային համակարգը կարգավորելու համար։ Դրանք լինում են ջրալույծ (ինչպես B և C) ու ճարպալույծ (A, D, E, K)։
Օրինակ՝
A վիտամինը լավ է աչքերի ու մաշկի համար, կա գազարում ու ձկան յուղում։
B խմբի վիտամինները օգնում են էներգիա ստանալ, արյուն ստեղծել ու նյարդերին։ Դրանք շատ են հացում, մսում, կանաչիների մեջ։
C վիտամինը բարձրացնում է իմունիտետը, կա մասուրի, կաղամբի, պղպեղի մեջ։
D վիտամինը ոսկորների համար է, առաջանում է արևից, կա ձկան յուղում։
E վիտամինը պաշտպանում է բջիջները, կա ձեթերում։
K վիտամինը օգնում է արյունը մակարդել, կանաչիների մեջ է։
Վիտամինների պակասը խնդիրներ է առաջացնում՝ ընկած դիմադրողականություն, մաշկային խնդիրներ, արյունահոսություն կամ նույնիսկ լուրջ հիվանդություններ։ Բայց չափից շատն էլ վնասակար է։
Ճիշտ ու հավասարակշռված սնվելը օգնում է վիտամինները բնական ձևով ստանալ։