
- 1. Բնութագրեք Կանադայի աշխարհագրական դիրքը:
Կանադան գտնվում է Հյուսիսային Ամերիկայի հյուսիսում՝ Ատլանտյան, Խաղաղ և Հյուսիսային սառցե օվկիանոսների միջեւ։ Այն ունի ամենաերկար ծովային սահմանը և սահմանակից է միայն մեկ երկրին՝ ԱՄՆ-ին։ Տարածքով աշխարհի երկրորդ ամենամեծ պետությունն է։ Նրա աշխարհագրական դիրքը նպաստում է բնական ռեսուրսների հարստությանը և արտաքին առևտրին:
2. Պատմի՛՛ր կլիմայի, բնական ռեսուրսների մասին:
Կանադայի կլիման հիմնականում սառը է՝ մերձարքտիկական և չափավոր, սակայն հարավային շրջաններում կլիման մեղմ է՝ համապատասխան բնակեցմանն ու գյուղատնտեսությանը։ Բնական ռեսուրսներով Կանադան չափազանց հարուստ է՝ նավթ, գազ, երկաթ, նիկել, ոսկի, փայտ, ջրային պաշարներ։ Նաև ունի հսկայական անտառային և քաղցրահամ ջրային ռեսուրսներ։
3. Որո՞նք են Կանադայի զարգացման նախադրյալները:
Բնական ռեսուրսների հարստություն
Բարենպաստ աշխարհագրական դիրք
Բարձր տեխնոլոգիաների զարգացում
Կայուն ու արդյունավետ կառավարում
Մարդկային կապիտալի բարձր մակարդակ
Արտաքին շուկաներ հասանելիություն (մասնավորապես ԱՄՆ-ի հետ տնտեսական ինտեգրում)
4. Որո՞նք են Կանադայի տնտեսության առաջատար ճյուղերը:
Բնական ռեսուրսների արդյունահանում (նավթ, գազ, հանքարդյունաբերություն)
Անտառային արդյունաբերություն
Արտադրություն (հատկապես մեքենաշինություն, ավտոմոբիլային արդյունաբերություն)
Ծառայությունների ոլորտ (ֆինանսներ, ապահովագրություն, կրթություն)
Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
Ագրարային տնտեսություն (հատկապես ցորեն, կաթնամթերք)