Լուծված նյութի մոլային կոնցետրացիա:

Միավորների միջազգային համակարգում լուծույթի քանակական բաղադրության

արտահայտման համար ընդունված է մոլային կոնցենտրացիան (Cm)։

Մոլային կոնցենտրացիան լուծված նյութի քանակի (ո) և լուծույթի ծավալի (V, լիտրերով) հարաբերությունն է.

Cm=n(ն−թ)/V(լ−թ)

Մոլային կոնցենտրացիայի չափողականությունն է մոլ/լ  (մոլ/դմ3)։

Մեկ լիտրում մեկ մոլ նյութ պարունակող լուծույթն անվանվում է միամոլային կամ պարզապես մոլային և գրառվում է այսպես՝ 1Մ կամ Մ (Cm=1 մոլ/լ)։ 

Եթե 1 լ լուծույթում 0,1 մոլ նյութ է պարունակվում, ապա  Cm=0,1 մոլ/լ։ Այդպիսի լուծույթն անվանվում է դեցիմոլային ու գրառվում է այսպես՝ 0,1 Մ։

Ենթադրենք պահանջվում է պատրաստել  պղնձի (II) քլորիդի (CuCl2) մեկ լիտր 1 մոլ/ լ կոնցենտրացիայով (մոլային) լուծույթ։

Այդ նպատակով անհրաժեշտ է մեկ մոլ պղնձի (II) քլորիդ կշռել (մոլային զանգվածը՝ M=135 գ/մոլ), այսինքն՝ 135 գ CuCl2, 1 լ տարողությամբ չափակոլբի մեջ ջուր ավելացնել և թափահարելով նյութը՝ լուծել։ Երբ նյութն ամբողջությամբ լուծվի, կրկին ջուր ավելացնել մինչև հեղուկը 1լիտրի չափանիշին հասնի։ Այսպիսով, ստացվում է պղնձի (II) քլորիդի մեկ լիտր մոլային լուծույթ։

569e680c-d777-45c3-8e4f-5a007147ff2e.jpg

    պղնձի (II) քլորիդ

bbfa4967-f3c8-11db-bb1b-0013d4873fda_bbc4a679-a21c-11e4-9442-00259095b863.jpeg

            չափակոլբ

Դասարանական աշխատանքներ


1.Ո՞րքան է կալիումի նիտրատի(KNO3) նյութաքանակն ու զանգվածը՝0,4 լ ծավալով 2Մ լուծույթում:

vCm=n(ն-թ)/V(լ-թ)

KNO3-n m-?

Cm=2m

V=0.4լ

n=Cm*V=2Մ*0,4=0.8

m=0.8*x

x=Mr=39+14+16*3=207
m=0.8*207=165.6


2.Որքա՞ն է պղնձի (II) սուլֆատի մոլային կոնցետրացիան ,եթե 400 մլ ծավալով լուծույթը 32գ պղնձի (II) սուլֆատ է պարունակում:

CuSO4

Mr=64+32+16*4=160

32/160=0.2մոլ

400/1000=0.4

Cm=n/v

Cm=0.2/0.4=0.5
3.Որքա՞ն է լիթումի նիտրատի (LiNO3) նյութաքանակն ու զանգվածը 0,6 լ ծավալով 3Մ լուծությում:

Cm=n/v

LiNO3-n. m?

Cm=3Մ

V=0.6լ

n=Cm*V=3Մ*0.6լ=1.8

m=1.8*x

X=Mr=7+14+16*3=69

m=1.8*69=124.2

Թողնել մեկնաբանություն