12.05.25, 8-րդ դասարան, հայոց լեզու

1.Բացատրի՜ր բառերը

հազիվհազ — մեծ դժվարությամբ

հախճապակի — գեղեցիկ խեցեղեն

հակառակորդ — մրցակից

հակաօդային — օդային պաշտպանիչ

հակինթ — կապույտ քար

հակիրճ — սեղմ, կարճ

հակոտնյա — հակադիր

հաղարջ — հատապտուղ

հաղթ — հաղթող

հաղորդել — տեղեկացնել

հաճախորդ — գնորդ

հաճոյանալ — սիրաշահել

համարձակ — քաջ

համարյա — գրեթե

համբերել — սպասել

համընթաց — զուգահեռ

2..Այս միտքն արտահայտի՛ր հինգ նախադասությամբ:

Ֆրանսիացի քիմիկոսները շաքարի մի քանի փոխարինիչ են ստացել` բուսաշաքարից երկու հարյուր հազար անգամ քաղցր:

այս մեկ տարում գիտությունը հսկայական քայլերով առաջ է գնացել:

Ֆրանսիացի քիմիկոսները ստացել են շատ քաղցր շաքարի փոխարինիչներ։ Այս նյութերը բուսաշաքարից են։ Դրանք շաքարից 200000 անգամ ավելի քաղցր են։ Այս հայտնագործությունը գիտության առաջընթացն է։ Մի տարում հսկայական զարգացում է գրանցվել։

3.Տեքստը գրավոր փոխադրի՛ր ՝ ուղղակի խոսքերը դարձնելով անուղղակի:

Երկրորդ մոլորակի վրա ապրում էր փառասերը: -0՜, ահա և երկրպագու հայտնվեց,- հեռվից Փոքրիկ իշխանին նկատելով, բացականչեց նա: Չէ՞ որ սնապարծ մարդիկ միշտ մտածում են. «Հավանաբար բոլորն էլ ինձնով հիացած են»: -Բարի օր,- ասաց Փոքրիկ իշխանը:- Ի՛նչ հետաքրքիր գլխարկ ունեք: -Սա նրա համար է, որ գլուխ տամ,- բացատրեց փառասերը,- գլուխ տամ, երբ ինձ ողջունելու լինեն: Դժբախտաբար, այստեղ ոչ ոք չի գալիս: -Ահա թե ինչ,- շշնջաց Փոքրիկ իշխանը: Բայց նա ոչինչ չհասկացավ: -Հապա մի ծափ տուր,- ասաց փառասերը:

Փոքրիկ իշխանը ծափ տվեց: Փառասերը գլխարկը հանեց և սկսեց համեստորեն գլուխ տալ: «Այստեղ ավելի ուրախ է, քան ծեր թագավորի մոտ»,- մտածեց Փոքրիկ իշխանը: Եվ նա նորից սկսեց ծափ տալ, իսկ փառասերը նորից, գլխարկը հանելով, խոնարհվեց: Այսպես մի հինգ րոպե նույն բանը կրկնվեց, և Փոքրիկ իշխանը ձանձրացավ: -Իսկ ի՞նչ պետք է անել, որ գլխարկն ընկնի,- հարցրեց նա: Բայց փառասերը չլսեց: Սնապարծ մարդիկ, բացի գովեստից, ամեն ինչի նկատմամբ խուլ են: -Դու իսկապե՞ս իմ խանդավառ երկրպագուն ես,- Փոքրիկ իշխանին հարցրեց նա: -Իսկ այդ ինչպե՞ս են երկրպագում: -Երկրպագել նշանակում է ընդունել, որ այս մոլորակի վրա ես ամենագեղեցիկն եմ, ամենից շքեղը, հարուստն ու խելոքը: -Բայց չէ՞ որ քո մոլորակի վրա ուրիշ մարդ չկա: -Դե ոչինչ, ինձ հաճույք պատճառելու համար, միևնույն է, հիացի՛ր ինձանով: -Ես հիանում եմ,- ուսերը թոթվելով ասաց Փոքրիկ իշխանը,- բայց մի՞թե դա քեզ ուրախություն է պատճառում:

Եվ նա փառասերի մոտից փախավ: «Իսկապես որ մեծահասակները շատ տարօրինակ մարդիկ են»,- պարզամտորեն մտածեց նա ու ճանապարհ ընկավ:

Փոքրիկ իշխանը հանդիպեց փառասերին, ով կարծես մշտապես սպասում էր, որ իրենով հիանան: Փառասերը համոզված էր, որ ինքը ամենագեղեցիկն ու ամենախելոքն է, թեև մոլորակում միայն ինքն էր: Փոքրիկ իշխանը ծափահարեց, փառասերը գլխարկը հանեց ու խոնարհվեց, բայց այս կրկնվող գործողությունը շուտով ձանձրացրեց Փոքրիկ իշխանին, և նա հեռացավ՝ մտածելով, որ մեծահասակները տարօրինակ մարդիկ են:

4. Սիրածդ առարկայի ոսուցչին ուղղված հարցեր գրի՛ր, հետո դրանցով հարցազրույց անցկացրու և գրի՛ առ։ Մեկ շաբաթ ժամանակ ունես՝ այն իրականացնելու համար։ Կարող ես նաև պատրաստել տեսանյութ։

Հարցեր ուսուցչին.

    Ինչպե՞ս եք ընտրել այս առարկան։

    Ո՞ր թեման է ամենաբարդը։

    Ի՞նչ խորհուրդ կտաք լավ սովորելու համար։

    5.Մխալները գտի՛ր և

    ա) Կետադրություն.

    «Մինչև մեռնելս կուզենայի մի մեծ ու մաքուր բան անել»,- ասաց նա։

    «Թող երիտասարդը փորձի փիղ լողացնել»,- ժպտալով ասաց գրողը։

    բ) Խոսքի ուղղում.
    Երիտասարդը ասաց, որ մինչ մեռնելը կուզեր մի մեծ ու մաքուր բան անել։ Գրողը ժպտալով ասաց, որ դա հեշտ է, եթե նա փորձի փիղ լողացնել։

    Թողնել մեկնաբանություն