
Առաջադրանքներ։
1․ Ո՞ ր քառորդում են գտնվում հետևյալ կետերը՝ A(13;−40), B(−40;15), C(18;10) D(−40;−26), M(−11;−47), K(−14;13):
A–4, B–2, C–1, D–3, M–3, K–2
2․ Գտնել օրդինատների առանցքի նկատմամբ (25;7) կոորդինատներով կետին համաչափ կետը:
(−25; 7)
3․ Կոորդինատային հարթության վրա վերցված է (0;34) կոորդինատներով կետը: Որոշել x-երի առանցքի նկատմամբ նրան համաչափ կետի կոորդինատները:
(0; −34)
4․ Գրել P(23;2) կետի հեռավորությունը աբսցիսների առանցքից:
2
5․ Գտնել ABCD զուգահեռագծի D գագաթի կոորդինատները, եթե A(0;0), B(5;0), C(12;-3)
(7; −3)
6․ Հաշվել (16;14) կետը կոորդինատների սկզբնակետի հետ միացնող հատվածի միջնակետի կոորդինատները:
(8; 7)
7․ Որոշել (30;24) և (4;20) կետերը միացնող հատվածի միջնակետի կոորդինատները:
(17; 22)
8․ Կոորդինատային հարթության վրա տրված է D(−16;8) կետը: Գտնել այնպիսի C(x;y) կետ, որ կոորդինատների սկզբնակետը հանդիսանա DC հատվածի միջնակետը:
(16; −8)
9. Գտնել AB հատվածի M միջնակետի կոորդինատները, եթե ա) A(2;-3), B(-3;1) բ) A(4;7), B(-6;8) գ) A(1;3), B(3;-8):
ա) (−0.5; −1) բ) (−1; 7.5) գ) (2; −2.5)