Գոյական անուն

Գոյական բառերը ցույց են տալիս առարկաներ՝ իրեր (պատ, աթոռ), կենդանիներ (արջ, կրիա), երևույթներ (երազանք, ամպրոպ), անձինք (մարդ, աղջիկ)։

Բաժանումներ.

  • Հասարակ և հատուկ գոյականներ. Հասարակն անվանում է առարկայի տեսակը ընդհանուր, հատուկը՝ առանձին առարկան։
  • Թանձրացական և վերացական գոյականներ. Թանձրացականն անվանում է նյութական առարկաներ, վերացականը՝ հատկանիշներ և երևույթներ։
  • Անձ և ոչ անձ. Անձ ցույց տվողները պատասխան են «ո՞վ»-ին, ոչ անձ՝ «ի՞նչ»-ին։

Թիվ. Եզակի (ծառ, տղա) և հոգնակի (ծառեր, տղաներ)։ Միավանկ բառերին ավելանում է -եր, բազմավանկներին՝ -ներ։ Որոշ բառեր վերականգնում են «ն» մասնիկը (բեռ→բեռներ)։

Հավաքական գոյականներ. Ցույց են տալիս միատեսակ առարկաների բազմություն (ուսանողություն, հայություն, բանակ, երամ)։

Հոլով. Արևելահայերենի գոյականն ունի 7 հոլով՝ ուղղական, սեռական, տրական, հարցական, գործնական, բացառական, ներգոյական։

Կազմություն. Գոյականները կազմվում են գոյականակերտ ածանցների միջոցով։

Թողնել մեկնաբանություն