Սեպտեմբերի 15-19

Առաջին մակարդակ-կրկնություն 

1.   Ո՞ր  շարքում   են  գրված  միայն  ֆիզիկական մարմիններ.

    1 )  քանոն, ապակի, գիրք, մեխ, ալյումին, ազոտ

    2)  սեղան, համակարգիչ, տետր, վարդ, մատանի

    3)  երկաթ, ֆոսֆոր, բաժակ,  գրիչ, թթվածին

    4)  պղինձ, ջուր,  սոդա,  արծաթ, ոսկի, ջրածին

2.Ո՞ր  շարքում  են  նյութերը  ներկայացված  ըստ մարդու  օրգանիզմում  դրանց      

             զանգվածային   բաժնի  նվազման.

             զանգվածային   բաժնի  նվազման .

1)     ածխաջրեր, ջուր, սպիտակուցներ, ճարպեր

2)      սպիտակուցներ, ջուր, ճարպեր, ածխաջրեր

3)      սպիտակուցներ, ածխաջրեր, ջուր, ճարպեր

4)      ջուր, սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր

3. Ո՞ր  շարքում  են  չվերականգնվող  բնական պաշարների  անվանումները.

      1)   բնական  գազ, անտառային  ծածկույթ, օդ, ջուր

      2)  մաքուր  ջուր, բերրի  հող, նավթ, ածուխ

      3)  բույսեր, կենդանիներ, մետաղներ, օդ

      4)  մետաղներ, բնական  գազ, ածուխ, նավթ

4. Քանի՞  նյութ  է  ներկայացված  հետևյալ բառակապակցություններում. 

   ջրի  կաթիլ,  պղնձե  թաս,  ալյումինե կաթսա, ռետինե գնդակ, պղնձե  կուժ, սառցե  դղյակ.

   1)  3                                         2)  6                                           3)  4                                        4)  5

5. Նշվածներից  ո՞ր  շարքում   են   գրված  միայն   օրգանական   նյութեր.

           1)  ջուր, թթվածին, կավիճ, սպիրտ, ճարպ, քլոր

           2)  կերակրի աղ, սպիտակուց, ճարպ, ազոտ, մեթան

           3)  սախարոզ, քացախաթթու, գլյուկոզ, սպիրտ, օսլա

           4) սոդա, ջուր, ածխաթթու գազ, բենզոլ, ացետոն, օզոն

6. Ո՞ր  շարքում  են  գրված  միայն  պարզ  նյութեր.

         1)  ջուր, ալմաստ, ամոնիակ, օքսիդ, աղ

         2)  ծծումբ, ֆոսֆոր, սոդա, ազոտ, թթու, հիմք

         3)  թթվածին, ալմաստ,  օզոն, ֆուլերեն, ֆոսֆոր

         4)  երկաթ,  ավազ,  դոլոմիտ, գրաֆիտ, մարմար

7. Քանի՞   քիմիական  տարր  է  առաջացնում հետևյալ  պարզ  նյութերը`   թթվածին,  կարբին, սև ֆոսֆոր, օզոն, ալմաստ, կարմիր  ֆոսֆոր, ֆուլերեն, գրաֆիտ, սպիտակ   ֆոսֆոր.   

     1)  6                                   2)  3                                 3)  4                                      4)  5

8. Քանի՞  բարդ  նյութ  է  գրված`  ջրածին,  թթու,  գլյուկոզ, ազոտ,  կաուչուկ,  հիմք, սախարոզ,  ալմաստ,  օսլա,  օքսիդ, երկաթ, ածխաթթու գազ,  աղ,  բութան, օզոն.  

      1) 5                                  2)   7                                 3)   9                                  4)   10

9. Ո՞ր շարքում  են  գրված  միայն  բարդ  նյութերի բանաձևեր.

   1)   Al, HCl,  Cu, Na2SO4                                                3)  H2O, N2, MgO,  Ni, 

   2)   AgBr, H2, CaCO3, P4                                                4)  NaOH, CO2, NH3, CuSO4

  1. Հաշվի՛ր վերջին շարքի բոլոր բարդ նյութերի Mr-ները:

Հարցեր. 

1.Ո՞ր երևույթն է կոչվում ֆիզիկական,բերել օրինակներ։

Երբ նյութի բաղադրությունը չի փոխվում։ Օրինակ՝ ջրի հալում, ապակու կոտրում, գոլորշիացում։

2.Ո՞ր երևույթն է կոչվում քիմիական,բերել օրինակներ։

Երբ առաջանում է նոր նյութ։
Օրինակ՝ երկաթի ժանգոտում, փայտի այրում, հացի թթխմորում։

 3.Թվարկե՛ք  քիմիական ռեակցիաների հատկանիշները:   

Գույնի փոփոխություն, Հոտի առաջացում, Գազի արտազատում, Լույս կամ ջերմության արտազատում, Նստվածք առաջանալ:

4.Ի՞նչ  բնագիտական գիտություններ գիտեք։

Քիմիա, ֆիզիկա, Կենսաբանություն:

5.Ի՞նչ է նյութը, ի՞նչ է մարմինը։

Նյութ՝ այն, ինչից կազմված է ամեն ինչ։

Մարմին՝ առանձին առարկա (օրինակ՝ գիրք, բաժակ)։

6.Թվարկե՛ք նյութի ֆիզիկական հատկություններ։

Գույն, հոտ, համ, խտություն, հալման ջերմաստիճան, եռման ջերմաստիճան, կարծրություն։

7.Ի՞նչ գիտես նյութի քիմիական հատկությունների մասին։

Նյութի ունակությունը փոխվել նոր նյութի՝ ռեակցիայի ընթացքում (օր. մետաղի ռեակցիա թթվի հետ, այրում)։

8.Ո՞ր նյութերն են կոչվում մաքուր։

Կազմված են միայն մեկ տեսակ մասնիկից։
Օրինակ՝ թթվածին (O₂), ջուր (H₂O)։

9.Ո՞ր նյութերն են կոչվում խառնուրդներ։

    Կազմված են մի քանի տարբեր նյութերից։
    Օրինակ՝ օդ, աղաջուր։

    Թողնել մեկնաբանություն