Ատոմի կառուցվածքը

Ի՞նչ կառուցվածք ունի ատոմը՝ ըստ Ռեզերֆորդի:
Ատոմը կազմված է փոքր, դրական լիցքավորված միջուկից և նրա շուրջը պտտվող էլեկտրոններից։

Ինչո՞վ են միմյանցից տարբերվում տարբեր քիմիական տարրերի ատոմները:
Տարբերվում են միջուկում գտնվող պրոտոնների քանակով։

Ո՞րն է տվյալ քիմիական տարրի գլխավոր բնութագիրը։
Պրոտոնների (կամ միջուկային լիցքի) քանակը։

Ի՞նչ մասնիկներ կան միջուկում:
Պրոտոններ և նեյտրոններ։

Ինչպիսի՞ն է ջրածնի, հելիումի, բերիլիումի ատոմների կառուցվածքը:

  • Ջրածին՝ 1 պրոտոն, 1 էլեկտրոն
  • Հելիում՝ 2 պրոտոն, 2 նեյտրոն, 2 էլեկտրոն
  • Բերիլիում՝ 4 պրոտոն, 5 նեյտրոն, 4 էլեկտրոն
  1. Ինչպե՞ս են առաջանում դրական իոնները, բացասական իոնները:
  • Դրական՝ երբ ատոմը կորցնում է էլեկտրոն
  • Բացասական՝ երբ ատոմը ստանում է էլեկտրոն

Ո՞րն է էլեկտրական լիցքի պահպանման օրենքը:
Ընդհանուր լիցքը չի փոխվում՝ միայն բաշխվում է մարմինների միջև։

Ո՞վ և ե՞րբ է հայտնագործել էլեկտրոնը։
Ջոզեֆ Թոմսոնը, 1897 թվականին։

Ի՞նչ լիցքով է լիցքավորված էլեկտրոնը:
Բացասական լիցքով։

Ատոմի ներսում ինչի՞ շուրջն են պտտվում էլեկտրոնները։
Միջուկի շուրջը։

Ի՞նչ լիցքով է լիցքավորված ատոմի միջուկը։
Դրական լիցքով։

Քիմիական տարբեր տարրերի ատոմներն ինչո՞վ են տարբերվում միմյանցից։
Պրոտոնների քանակով։

Ինչու՞ սովորական պայմաններում մարմինը լիցք չունի:
Քանի որ դրական և բացասական լիցքերը հավասար են։

Բացատրեք հպված մարմինների էլեկտրականացման երևույթը:
Երբ երկու մարմին շփվում են, էլեկտրոնները անցնում են մեկից մյուսը, առաջացնելով լիցքեր։

Բացատրե՛ք հպված մարմինների էլեկտրականացման երևույթը:
Նույնն է՝ շփման արդյունքում էլեկտրոնների փոխանակությամբ առաջանում են լիցքեր։

Ինչո՞ւ շփումով էլեկտրականացնելիս մարմինների վրա առաջանում են բացարձակ արժեքով հավասար, բայց տարանուն լիցքեր:
Քանի որ էլեկտրոնները պարզապես փոխանակվում են, ընդհանուր լիցքը պահպանվում է։

Թողնել մեկնաբանություն