Հայաստանի ջրագրական ցանցը

Հայաստանի ջրագրական ցանցը ներառում է գետեր, լճեր, ջրամբարներ և ստորերկրյա ջրեր։ Ցանցի խտությունը կախված է կլիմայից, ռելիեֆից և երկրաբանական կառուցվածքից։

Ամենախիտ ցանցը Կուրի և Սյունիքի լեռնային շրջաններում է՝ խոնավ կլիմայի պայմաններում, իսկ Արարատյան դաշտում այն նոսր է՝ հողի ճեղքոտվածության և գոլորշացման պատճառով։

Գետերը հիմնականում սնվում են ձնհալքից, անձրևներից և ստորերկրյա ջրերից։ Դրանք ունեն հոսքի անընդհատ փոփոխվող ռեժիմ՝ գարնանը առավել հորդ, ամռանը և ձմռանը՝ թույլ։

Հայաստանում գետերը լեռնային են, արագահոս, հաճախ անցնում են կիրճերով՝ ձևավորելով ջրվեժներ։ Հայտնի են Ջերմուկի, Շաքիի և Թռչկան ջրվեժները։

Հայաստանի գետերը պատկանում են Կուրի (24%) և Արաքսի (76%) ավազաններին։ Ամենաերկարն Արաքսն է՝ բազմաթիվ վտակներով՝ Ախուրյան, Մեծամոր, Հրազդան, Արփա, Որոտան, Ազատ և այլք։

Գետերը էներգետիկ և ոռոգման մեծ նշանակություն ունեն։ Ամենաշատ ջուրը տալիս են Արաքսի և Դեբեդի ավազանները։

Թողնել մեկնաբանություն