Ջրային ցանցը ներառում է գետեր, լճեր և ջրամբարներ։ Նրա խտությունը կախված է կլիմայից, ռելիեֆից և երկրաբանական կառուցվածքից։ Հայաստանում ջրային ցանցը անհավասար է․ ամենախիտը Կուրի ավազանում և Սյունիքում է
Հայաստանի ջրային պաշարները կազմում են մոտ 8.5 մլրդ մ³, որոնց մեծ մասը գալիս է տեղումներից։ Գետերը պատկանում են Կուրի և Արաքսի ավազաններին։ Արաքսի ավազանը զբաղեցնում է երկրի 76%-ը, իսկ Կուրինը՝ 24%։
Գետերը հիմնականում լեռնային են, հոսում են արագ և ունեն ջրվեժներ (Շաքի, Ջերմուկ, Թռչկան)։ Ամենախոշոր գետերն են՝ Արաքսը, Ախուրյանը, Հրազդանը, Արփան, Որոտանը և Դեբեդը։ Գետերի ջրերը օգտագործվում են ոռոգման, էներգետիկայի և ջրամատակարարման համար։