9-րդ դասարանի առաջադրանքների փաթեթ

Հոկտեմբերի 13-17

Տրանսկրիպցիան այն գործընթացն է, որի ընթացքում ԴՆԹ-ի տեղեկատվությունը պատճենվում է ՌՆԹ-ի վրա։ ԴՆԹ-ի շղթան բացվում է, և ՌՆԹ պոլիմերազան կարդում է գենը՝ ստեղծելով ՌՆԹ մոլեկուլ։

Տրանսլյացիան այն գործընթացն է, երբ ՌՆԹ-ի վրա եղած տեղեկատվությամբ ստեղծվում է սպիտակուց։ ՌՆԹ-ն միանում է ռիբոսոմին, որտեղ ամինաթթուները հերթով միանում են և ձևավորում սպիտակուցի շղթա։

Այսպես՝
ԴՆԹ-ից ՌՆԹ, ՌՆԹ-ից Սպիտակուց․
Տրանսկրիպցիա → Տրանսլյացիա

Ընտրել ճիշտ պատասխանները․

Տրանսլյացիայի ընթացքում ինչ հերթականությամբ ընթանում է գործընթացը․

1․
ա) Տրանսկրիպցիա → Տրանսլյացիա
բ) Տրանսլյացիա → Տրանսկրիպցիա
գ) ԴՆԹ-ի կրկնապատկում → Տրանսկրիպցիա
դ) ՌՆԹ-ի քայքայում → Տրանսլյացիա

2․Տրանսլյացիայի ավարտը տեղի է ունենում, երբ ռիբոսոմը հանդիպում է․
ա) Սկիզբ կոդոնի
բ) ԴՆԹ-ի վերջնական հատվածի
գ) Կանգառ կոդոնի
դ) Նուկլեոտիդային կապի

3․Ինչպե՞ս է կոչվում ԴՆԹ-ի այն հատվածը, որը կոդավորում է մեկ սպիտակուց։
ա) Կոդոն
բ) Գեն
գ) Քրոմոսոմ
դ) Նուկլեոտիդ

Թողնել մեկնաբանություն