1.Ի՞նչ է ֆիզիկական մարմինը, ասա՛ տեսակները:
նյութից կազմված առարկան։ Տեսակներ՝ պինդ, հեղուկ, գազային։
2.Ի՞նչ է նյութ:
ինչից կազմված են բոլոր մարմինները։
3.Ո՞ր նյութերն են կոչվում մաքուր:
կազմված է մեկ տեսակի մասնիկներից։
4.Ո՞ր նյութերն են կոչվում խառնուրդներ:
բաղկացած է երկու կամ ավելի նյութերից։
5.Խառնուրդների ի՞նչ տեսակներ գիտես:
միատեսակ (հոմոգեն), տարբերատեսակ (հետերոգեն)։
6.Ո՞ր երևույթն է կոչվում ֆիզիկական:
նյութի ձևի կամ վիճակի փոփոխություն առանց նոր նյութի առաջացման։
7.Ո՞ր երևույթն է կոչվում քիմիական:
առաջանում է նոր նյութ։
8.Թվարկի՛ր քիմիական ռեակցիայի հատկանիշները:
գույնի, հոտի փոփոխություն, գազի, տաքության, նստվածքի առաջացում։
9.Թվարկի՛ր քիմիական ռեակցիայի սկսվելու պայմանները:
ջերմություն, լույս, ճնշում, կատալիզատոր։
10.Ասա՛ նյութի ֆիզիկական հատկությունները:
գույն, հոտ, խտություն, հալման/եռման ջերմաստիճան։
11.Ի՞նչ է ատոմը:
նյութի ամենափոքր մասնիկը
12.Ի՞նչ է քիմիական տարրը:
նույն տեսակի ատոմների ամբողջություն
13.Ո՞ր նութերն են կոչվում պարզ:
մեկ տարրից կազմված նյութ
14.Պարզ նյութերը ի՞նչ տեսակներ գիտես:
մետաղական (Fe, Cu), ոչ մետաղական (O₂, N₂)
15.Ո՞ր նութերն են կոչվում բարդ։
կազմված է տարբեր տարրերից
16.Ի՞նչ է մոլեկուլը:
նյութի փոքրագույն մասնիկ, որը պահպանում է նրա հատկությունները
17.Ի՞նչ է քիմիական բանաձև:
ցույց է տալիս նյութի կազմը և տարրերի հարաբերությունը
18. Ի՞նչ է հարաբերական ատոմային զանգվածը(Ar ):
համեմատած հիդրոգենի հետ։
19. Ի՞նչ է հարաբերական մոլեկուլային զանգվածը(Mr):
Ar-ի գումարն է
20.Ի՞նչ է քիմիական կապ, թվարկի՛ր տեսակները:
ատոմների միացման ձև։ Տեսակներ՝ իոնական, կովալենտ, մետաղական։
21.Գրի՛ր հետևյալ տարրերի օքսիդների բանաձևերը․
ա) Նատրիում-Na2O
բ) Կալցիում-CaO
գ) Ծծումբ-SO₂
դ) Ածխածին-CO2
22.Նշի՛ր, թե հետևյալ օքսիդներից որը մետաղական է, որը՝ ոչ մետաղական․
CaO, SO₂, Al₂O₃, CO₂
Մետաղական՝ CaO, Al₂O₃
Ոչ մետաղական՝ SO₂, CO₂