Իմ ազգանունը Մելիքյան է։ Այն առաջացել է Մելիք բառից, որը նշանակում է Գյուղապետ, Տանուտեր կամ Քյոխվա։ Այս ազգանունը մեզ է փոխանցվել իմ ապուպապիկից, ով իր ժամանակին եղել է մելիք։
Հայրական կողմից տատիկս ու պապիկս ծագումով են Տավուշի մարզի Բերդ քաղաքից, իսկ մայրական կողմից՝ Սյունիքի մարզի Գորիս քաղաքից։
Հայրական կողմի ապուպապիկս եղել է գյուղապետ և տանուտեր, Իսկ Հայրիկիս պապիկը՝ զինվորական։ Մայրական կողմի ապուպապիկս եղել է Զորավար Անդրանիկի Գրագիր, իսկ Մայրիկիս պապիկը՝ ավտոբուսի վարորդ։
Մեր ընտանիքի պատմության մեջ կան նաև վերաբնակեցման դեպքեր․ հայրական կողմը տեղափոխվել է Արցախից՝ Դաշտային Ղարաբաղից դեպի Տավուշ, իսկ մայրական կողմը Շուշի քաղաքից՝ Սյունիք՝ 1920 թվականին։
Այս նախագիծը օգնում է հասկանալ, որ մեր գերդաստանը միշտ եղել է աշխատասեր, հպարտ և հայրենասեր, և մեր պատմությունը հայ ժողովրդի պատմության մասն է։