Հայոց լեզու

Համանուն և հարանուն բառեր

  • Գտի՛ր համանուն բառերը և մեկնաբանի՛ր նրանց իմաստները։

1. Նա երկու օր ավել աշխատեց։
2. Անկյունում դրված էր մի մաշված ավել։
3. Վարպետը կատարեց դետալների յուղում։
4. Խոհարարը բանջարեղենը տապակեց յուղում։
5. Զգեստ կարող դերձակը աշխատանքը կատարեց բարձր որակով
6. Մեր կուրսում շատ կարող ուժեր կան։
7. Քիմիական նյութերի ազդեցությամբ սկսվեց խմորում։
8. Թխվածքի խմորում չամիչներ կային։
9. Ֆուտբոլիստը գեղեցիկ գոլ խփեց։
10. Բաժակի մեջ գոլ ջուր կար։

2. Մեկնաբանե՛լ, թե ինչ իմաստներով կարող են ընկալվել
տրված բառակապակցություններն ու նախադասությունները։
1. բարձր հարկ

Շենքի վերին (բարձր) հարկը՝ օրինակ՝ «Նրանք ապրում են բարձր հարկում
2. ավել գնել

Որինակ Ավելի շատ քանակությամբ գնել քան պետկ էր
3. ոչխարի հոտ

Վատ հոտ
4. մետաքսի կտոր

Մետաքսից պատրաստված կտոր՝ «Նա մետաքսի կտոր գնեց զգեստի համար
5. Նա ջրում է։

Բույսերին ջուր է տալիս՝ «Նա ծաղիկները ջրում է
6. Նա գնում է։

Շարժվում է, հեռանում է ինչ-որ տեղից՝ «Նա գնում է դպրոց
7. Խավարում է։

Գիշերը մոտենում է, մթնում

3. Տրված համանուններով կազմել նախադասություններ։
1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք)

Նա մոր հանդեպ անկեղծ սեր էր տածում
2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի)

կետը ամենամեծ ծովային կենդանին է։
3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական
գործիք)

Երաժիշտը հնչեցրեց հին հայկական քանոնը։
4. դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)

Մեքենայի դողը պոկվել էր ճանապարհին։
5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված
հանդիսավոր օր)

Այսօր մեր քաղաքի անկախության տոնն է

4.Արտագրե՛լ՝ փակագծերում տրված հարանուններից ընտրելով
նախադասությանը համապատասխանողը։
1. Գրախանութում վաճառվում է այդ բառարանի երկրորդ (հրատարակությունը,
հրատարակչությունը)։
2. Այդ (հրատարակությունը, հրատարակչությունը) լույս է ընծայել գրքի
վերջին հատորը։
3. Նա այդ գործում մեծ (երախտիք, երախտագիտություն) ունի։
4. Այդ առաջարկը վեճերի ու քննարկումների (տեղիք տվեց, տեղի տվեց)։
5. Ամենուրեք (փտում, փթթում) էին կանաչ այգիներն ու գեղեցիկ ծաղկանոցները։

6. Բակում խաղացող երեխան (հովարով, հովհարով) գլխարկ էր դրել։
7. Զարմացած երեխան (թոթովեց, թոթվեց) ուսերը։
8. Մարզիկները մրցույթին մասնակցելու (հրավերք, հրավեր) էին ստացել։
9. Ջրատար խողովակի (փականը, փականքը) նորոգեցին։
10. Վարպետը (պատրաստականությամբ, պատրաստակամությամբ) օգնեց մեզ։

Հոմանիշ և հականիշ բառեր

1.Տրված բառերից առանձնացնե՛լ հոմանշային 10 զույգ։
ա.Հսկայական, ողորկ, համեստ, վիթխարի, դժվար, հավաքել, դյութիչ, հուզիչ,
հմայիչ, ծավի, ստերջ, բիլ, դրվատել, դեղձան, գովել, դատարկել, սնապարծ,
անպտուղ, պարպել, խոնավ, ժողովել, տամուկ, խրթին, հարթ:

բ. Դժվար, հմայիչ, դատարկել, տամուկ, ողորկ, դյութիչ, վիթխարի, գովել, դրվատել, հսկայական, հարթ, խրթին, ժողովել, խոնավ, ստերջ, հավաքել, բիլ, պարպել, անպտուղ, ծավի։

2.Յուրաքանչյուր տողում գտնե՛լ տրված բառի մեկ հոմանիշ։

ա) Լուռ
1. ակնդետ, անխոս, անթարթ
2. մշտապես, հանապազորդ, լռելյայն
3. անձայն, անքթիթ, անշեղ
բ) Գեղեցիկ
1. անբարետես, դեղձան, չքնաղ
2. գեղանի, կախարդական, լուսավոր
3. բյուրեղյա, չնաշխարհիկ, պատկերավոր
գ) Գովել
1. նախատել, բաղդատել, դրվատել
2. հարատևել, պարսավել, ներբողել
3. փառաբանել, ըմբոշխնել, կենսագործել
դ) Երեկո
1. արշալույս, վերջալույս, աստղալույս
2. տիվանդորր, արևամուտ, արեգնափայլ
3. ծեգ, իրիկնամուտ, ցայգ
ե) Ցանկալի
1. հանդուրժելի, զմայլելի, բաղձալի
2. տենչալի, պատկառելի, անհերքելի
3. նշմարելի, անդրդվելի, ըղձալի

3. Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ։
Փութաջան, ամպոտ, դալար, ծույլ, ուսյալ, երկչոտ, հինավուրց, գագաթ,
օրինական, անջրդի, ապօրինի, ինքնահավան, նոսր, ողորկ, հեռավոր,
արատավոր, խորդուբորդ, ջրարբի, համարձակ, ջինջ, տգետ, հմուտ, ստորոտ,
թանձր, անբասիր:
4. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ հականշային տարարմատ
զույգը և յուրաքանչյուր բառով կազմե՛լ մեկական նախադասություն։
1. մոտ-հեռու, արագ-դանդաղ, տգետ-գիտուն
2. շոգ-ցուրտ, մարդկային-տմարդի, հին-նոր
3. սառը-տաք, երկար-կարճ, վախկոտ-անվախ
4. վճարովի-անվճար, վախկոտ-արի, մաքուր-կեղտոտ
5. ամառ-ձմեռ, մուտք-ելք, հաճելի-տհաճ
6. թեք-ուղիղ, հասուն-տհաս, կայուն-խախուտ

Լրացուցիչ աշխատանք

Բառակապակցություն և դարձվածք

   Առարկաները կամ գործողություններն անվանելիս խոսքում հաճախ հարկ է լինում դրանք տարբերակել՝ նշելով այս կամ այն հատկանիշը:

Օրինակ՝  քարե տուներկհարկանի տուն

              շտապ ուղարկել, այսօր ուղարկել

փոստով  ուղարկել, գյուղ ուղարկել:

Երկու և ավելի բառերի կապակցությունները, կոչվում են բառակապակցություններ:

  Բառակապակցությունների մեծ մասում բառերը հասկացվում են իրենց սովորական՝ ուղիղ իմաստներով:

      Կան նաև այնպիսի բառակապակցություններ, որոնցում բառերն իրենց ուղիղ իմաստներով չեն հասկացվում, այլ միասին նոր՝ փոխաբերական իմաստ են արտահայտում: Այդպիսի բառակապակցությունները կոչվում են դարձվածքներ:

Գլուխ կոտրել-ը դարձվածք է և նշանակում է «մի բանի համար շատ չարչարվել, ճիգ գործադրել» կամ «մի բանի վրա շատ մտածել»: Օրինակ՝  Նրանք շատ չարչարվեցին, շատ գլուխ կոտրեցին, շատ գրքեր թերթեցին, բայց ոչ ոք չկարողացավ իմանալ, թե իրականում ի՛նչ է գտնված իրը:

Գտի՛ր տրված դարձվածքների իմաստները և օգտագործի՛ր նախադասության մեջ.

ձախորդ Փանոս,  ձեռնոց նետել, հացը կիսել
հրի ու սրի մատնել, կոկորդիլոսի արցունքներ, կրակի կտոր
կյանքի գնով, կրիայի քայլերով, գլուխ(ը) գովել
գույնը գցել, դարն անցնել, դանակը ոսկորին հասնել

 Անպայման դիտի՛ր տեսանյութը: Հուսով եմ՝ ձեզ դուր կգա բառակապակցությունների և դարձվածքների մասին փոքրիկ հեքիաթը:

Ամենամսյա առաջադրանքներ (ֆլեշմոբ)

Լրացուցիչ առաջադրանքներ

Ֆրենսիս  Սքոթ  Ֆիցջերալդ«Նամակ դստերը»

Սիրելի  ճուտիկ.  շատ  լավ  է,  որ  դու  քեզ  լիովին  երջանիկ  ես  զգում,  բայց  դու  գիտես  նաև,  որ  ես  առանձնապես  չեմ  հավատում  երջանկությանը:  Դժբախտությանը՝  նույնպես:  Թե  մեկը,  թե  մյուսը  լինում  են  ներկայացումներում,  կինոներում  և  գրքերում,  իսկ  կյանքում  իրականում  դա  գոյություն  չունի:
Ես  հավատում  եմ  այն  բանին,  որ  ապրում  ես  այնպես,  որքան  դրան  արժանի  ես  (քո  տաղանդով  ու  մարդկային  հատկություններով),  իսկ  երբ  չես  անում  այն,  ինչ  պետք  է,  ապա  դրա  համար  հատուցում  ես  կրկնակի…
Եվ  այսպես,  ահա  քո  խենթ  հոր  խորհուրդները:  Ինչի  պետք  է  հասնել.  աշխատիր  համարձակ  լինել,  ողջախոհ,  կարողացիր  լավ  աշխատել  և  ձիու  թամբին  ամուր  մնալ:  Եվ  այսպես  շարունակ:

Ինչ  պետք  է  չանել.  մի  ձգտիր  դուր  գալ  ամենքին:  Անցյալի  մասին  մի  մտածիր,  ապագայի  մասին՝  նույնպես:  Եվ  այն  մասին,  թե  ինչ  կպատահի  քեզ,  երբ  հասունանաս:  Եվ  այն  մասին,  թե  ինչ-որ  մեկը  քեզ  ինչպես  կբնորոշի:  Հաջողությունների  և  անհաջողությունների  մասին՝  նույնպես,  եթե  դրանք  քո  մեղքով  չեն  կատարվում:  Ծնողներիդ  մասին  մի  մտածիր,  տղաների,  քո  հիասթափութունների  մասին՝  ևս:
Ինչի  մասին  պետք  է  մտածել.  Կյանքում  ի՞նչ  ձգտումներ  ունեմ,  ուրիշներից  լավն  եմ,  թե՞  վատը`  ա)  ուսման  մեջ,  բ)  մարդկանց  հասկանալու  և  նրանց  հետ  հաղորդակցվելու  հարցերում,  գ)  սեփական  մարմինը  տիրապետելու  ընդունակության  մեջ:
Սիրում  եմ  քեզ՝  Հայրիկ:

Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա)  Ներկայացրե՛ք   պատմվածքի հերոսներին:

բ)  Ո՞րն է պատմվածքի արժանիքը (արժանիքները): Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք.

  • անմիջականությունը, անկեղծությունը,
  • սյուժեն հետաքրքիր է ,
  • լարված դեպքեր են նկարագրված,
  • հումորային է պատումը,
  • ստեղծագործության մեջ կարևոր գաղափար է ներկայացված,
  • արժանիք չունի:

Թողնել մեկնաբանություն