Նոյեմբերի 10-14

Կյանքի ոչ բջջային ձևեր՝վիրուսներ,

Վիրուսներ՝ կյանքի ոչ բջջային ձևեր
Վիրուսները օրգանական նյութերից կազմված, բայց բջջային կառուցվածք չունեցող էակներ են։ Դրանք բազմանում են միայն կենդանի բջիջներում։ Առաջինը հայտնաբերել է Դ. Ի. Իվանովսկին՝ 19-րդ դարի վերջում։

Վիրուսները առաջացնում են բազմաթիվ հիվանդություններ՝ բույսերի (ծխախոտի խճանկար) և մարդու (գրիպ, կարմրուկ, պոլիոմելիտ)։ Վիրիոնը բաղկացած է ԴՆԹ-ից կամ ՌՆԹ-ից և սպիտակուցային թաղանթից։ Որոշ վիրուսներ ունեն նաև լիպիդային շերտ, օրինակ՝ ՁԻԱՀ-ի վիրուսը։

Կյանքի ոչ բջջային ձևեր — Վիրուսներ

1. Ի՞նչ է վիրուսը։
ա) Միաբջիջ օրգանիզմ
բ) Բազմաբջիջ օրգանիզմ
գ) Ոչ բջջային ձև՝ ժառանգական նյութով և սպիտակուցային պատյանով
դ) Մոլեկուլային միացություն

2․Վիրուսները ունեն․
ա) Միայն ԴՆԹ
բ) Միայն ՌՆԹ
գ) ԴՆԹ կամ ՌՆԹ
դ) ԴՆԹ և ՌՆԹ միասին

3․Ինչո՞ւ են վիրուսները համարվում ոչ բջջային ձևեր։
ա) Որովհետև չունեն բջջային կառուցվածք
բ) Որովհետև չեն բազմանում
գ) Որովհետև չունեն ժառանգական նյութ
դ) Որովհետև չեն կարող առաջացնել հիվանդություն

4,Որտե՞ղ են վիրուսները բազմանում։
ա) Ջրում
բ) Արտաքին միջավայրում
գ) Միայն կենդանի բջջի ներսում
դ) Ինքնուրույն՝ առանց բջջի

5. Ինչո՞վ է կազմված վիրուսի մարմինը։
ա) Միայն սպիտակուցներից
բ) Նուկլեինաթթվից և սպիտակուցային պատյանից
գ) Ցիտոպլազմայից և միջուկից
դ) Սպիտակուցից և ածխաջրերի

6. Ո՞ր վիրուսն է առաջացնում ՁԻԱՀ հիվանդությունը։
ա) Գրիպի վիրուսը
բ) Կորոնավիրուսը
գ) ՄԻԱՎ-ը
դ) Հերպես վիրուսը

7. Ինչպե՞ս է վիրուսը վնասում օրգանիզմին։
ա) Բջիջների սնունդը խլելով
բ) Բջիջների ներսում բազմացմամբ և դրանք ոչնչացնելով
գ) Արյան մեջ թունավոր նյութեր արտազատելով
դ) Օրգանիզմի ջերմաստիճանը բարձրացնելով

Թողնել մեկնաբանություն