Քրոմոսոմներ, գեներ, կարիոտիպ։ էջ՝30-31
Քրոմոսոմները բջջի միջուկում գտնվող թելիկներ են, որոնք պարունակում են ամբողջ ժառանգական նյութը։ Մարդը ունի 46 քրոմոսոմ՝ 23 զույգ։ Վերջին՝ 23-րդ զույգը որոշում է մարդու սեռը՝ XX աղջկա, XY տղայի համար։
Գեները քրոմոսոմների վրա գտնվող փոքր հատվածներ են, որոնք կրում են որևէ հատկանիշի ժառանգական տեղեկությունը։ Գեների շնորհիվ երեխան նման է ծնողներին, բայց ունի նաև իր առանձնահատկությունները, քանի որ գեներն իրենց տարբեր համակցություններով փոխանցվում են։
Կարիոտիպը օրգանիզմի բոլոր քրոմոսոմների ամբողջական հավաքն է։ Մարդու նորմալ կարիոտիպը նշվում է որպես 46, XX կամ 46, XY։ Կարիոտիպը օգտագործվում է, որպեսզի բժիշկները տեսնեն՝ քրոմոսոմների թիվը կամ կառուցվածքը նորմալ է, թե ոչ։
1.Կարիոտիպը նշանակում է…
ա) Գեների հաջորդականության ամբողջականությունը
բ) Օրգանիզմի բոլոր սպիտակուցների համախումբը
գ) Օրգանիզմի քրոմոսոմների ամբողջական հավաքածուն՝ քանակը, չափը և ձևը
դ) ԴՆԹ-ի կրկնօրինակման գործընթացը
2.Մարդու սոմատիկ բջիջներում քանի՞ քրոմոսոմ կա։
ա) 22
բ) 23
գ) 44
դ) 46
3.Մարդու սեռաբջիջներում (գամետներում) քանի՞ քրոմոսոմ կա։
ա) 23
բ) 46
գ) 44
դ) 22
4.Քրոմոսոմների մեծամասնությունը ի՞նչ ձև ունեն մետաֆազում։
ա) Օղակաձև
բ) S-աձև
գ) X-աձև (երկքրոմատիդ)
դ) Գնդաձև
5.Քանի՞ զույգ ավտոսոմ և քանի՞ զույգ սեռական քրոմոսոմ ունի մարդը։
ա) 23 ավտոսոմ, 1 սեռական
բ) 22 ավտոսոմ, 1 սեռական
գ) 22 սեռական, 1 ավտոսոմ
դ) 23 սեռական, 2 ավտոսոմ