1. ABC և A1B1C1 եռանկյունները նման են, ընդ որում՝ k = 4: Գտնել ABC եռանկյան պարագիծը, եթե A1B1C1 եռանկյան պարագիծը 34 դմ է:
ABC=136դմ
2․ Նման եռանկյուններից մեկի պարագիծը 35 սմ է, մյուսինը՝ 7 սմ: Գտնել այդ եռանկյունների նմանության գործակիցը:
k=5
3․ Նման եռանկյուններից մեկի կողմը 24 սմ է, մյուս եռանկյան դրան նմանակ կողմը 8 սմ է: Գտնել երկրորդ եռանկյան պարագիծը, եթե առաջինի պարագիծը 150 սմ է։
Պարագիծը հավասար է 50 սմ
4․ Նման եռանկյուններից մեկի կողմերը 6 անգամ փոքր են մյուսի կողմերից: Գտնել դրանց պարագծերի հարաբերությունը:
1:6
5․ ABC և A1B1C1 եռանկյունները նման են, ընդ որում՝ ∠A = ∠A1, ∠B = ∠B1: BM-ը և B1M1-ը այդ եռանկյունների միջնագծերն են: Գտնել B1M1-ը, եթե AB = 12 սմ, A1B1 = 4 սմ, BM = 9 սմ։
B1M1=3սմ
6․ ABC և A1B1C1 եռանկյունները նման են, ընդ որում՝ ∠A = ∠A1, ∠B = ∠B1: AK-ն և A1K1-ը այդ եռանկյունների կիսորդներն են: Գտնել BC-ն, եթե AK = 8 սմ, A1K1 = 2 սմ, B1C1 = 10 սմ:
BC=40 սմ
7․ ABC և A1B1C1 եռանկյունները նման են, ընդ որում՝ ∠A = ∠A1, ∠B = ∠B1: BH-ը և B1H1-ը այդ եռանկյունների բարձրություններն են: Գտնել AC-ն, եթե BH =15 սմ, B1H1 = 6 սմ, A1C1 = 8 սմ։
AC=20սմ